Նորություններ
RSS
16.07.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների կողմից դիմումներ ներկայացնելու մասին«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021 թվականին ընդունված և 28.06.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ (…) քրեական մասնագիտացման գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձին դատավորների պաշտոնում ընտրվելու համար կարող են ներկայացնել դիմում՝ կցելով միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքի» 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Դիմումների ընդունման վերջաժամկետն է սույն թվականի հուլիսի 20-ը ներառյալ։
Բարձրագույն դատական խորհուրդ
16.07.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասինՀիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 15․07.2021թ. ԲԴԽ-50-Ո-118 որոշումը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը 17 (տասնյոթ) թեկնածուով համալրելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտարարվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Կորյունի 17, 3-րդ հարկ, 30 սենյակ, հեռ. /010/ 511 778, 511 819, 511 816/՝ մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը ներառյալ:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը :
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հիշեցում՝
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.
Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:
16.07.2021
ԲԴԽ անդամների հանդիպումը ՀՀ-ում ԵԽ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի հետԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ մի շարք անդամներ այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության ամրապնդման և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեն:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ:
Նա նաև կարևորել է այսօրինակ հանդիպումները՝ դրանք որակելով կառուցողական և արդյունավետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ներկայում իրականացվող լայնածավալ դատաիրավական բարեփոխումների կյանքի կոչմանը, դատաիրավական ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին:
16.07.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23-Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:
Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:
08.07.2021
Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը՝ Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակի առթիվ«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի կազմավորման 23-ամյակի առթիվ:
1998 թվականի հուլիսի 10-ից սկսելով իր գործունեությունը՝ Վճռաբեկ դատարանը կարևորագույն առաքելություն է ստանձնել՝ Սահմանադրության համապատասխան իրականացնել բարձրագույն դատական ատյանի իր գործառույթները:
Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի զարգացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովման երաշխավորումն անկյունաքարային նշանակություն ունի պրակտիկայի կայունացման և կանխատեսելիության համար:
Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ առանձնակի կարևորություն է ձեռք բերում մի կողմից՝ սահմանադրի և օրենսդրի կամքի իրագործումը՝ ՀՀ-ի անունից կայացվող բոլոր դատական ակտերում, մյուս կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ ապահովման ուղղությամբ Սահմանադրության և միջազգային իրավական ակտերում ամրագրված դրույթների մեկնաբանումը:
Պետք է ասել, որ Վճռաբեկ դատարանը կարողացել է ճկուն իրագործել այս երկու խնդիրները, միաժամանակ, ցուցաբերած դատական ակտիվիզմի արդյունքում ստեղծել է իրավունքի զարգացման արդի մակարդակին համահունչ դատավարական բնույթի նորմեր, որոնք իրենց ամրագրումն են ստացել Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավապահ և դատական մարմինների առօրյայում կիրառվող կայուն հաստատված նախադեպային իրավունքով:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Վճռաբեկ դատարանի մեր գործըներներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ դատարանն է՛լ ավելի հետևողական ու անշեղ կիրականացնի իր սահմանադրական առաքելությունը, ինչով կնպաստի արդարության և արդարադատության հանդեպ մեր ժողովրդի խաթարված հավատի վերականգնմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան