Նորություններ
RSS
05.08.2021
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելուԱյսօր՝ օգոստոսի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:
Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց «Armdaily.am» լրատվական կայքից ստացած գրավոր պատասխանն առ այն, որ դատավորի հարցազրույցի ձայնագրությունը չի պահպանվել, հետևաբար, այն տրամադրել չեն կարող։
Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը՝ 15.00-ին:
05.08.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՀիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանի համաձայնությունը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին 2021 թվականի օգոստոսի 6-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, գործուղել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. օգոստոսի 5
ք. Երևան
05.08.2021
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանի հոր՝ Աշոտ Կուրեխյանի մահվան կապակցությամբ:
Կուրեխյաննների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
03.08.2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՆախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։