Նորություններ
RSS
03.08.2021
ԲԴԽ նիստերի ժամանակացույց
ԲԴԽ-ում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի վերաբերյալ
|
Նիստի օրը |
ժամը |
օրակարգը |
դատավարությունը |
|
05.08.2021 |
15.00 |
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ |
դռնբաց |
31.07.2021
Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներինԲարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:
Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր:
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին:
Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսեց առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների քաղաքացիական ծառայությունից դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:
29.07.2021
Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություն է տեղի ունեցելՏեղեկացնում ենք, որ ԲԴԽ-52-Ն-15 որոշման համաձայն՝ ՀՀ Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես՝ Սևան քաղաքի նստավայրում կսպասարկվեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի վարչական տարածքները:
Այս նստավայրում նախկինում սպասարկվում էր նաև Տավուշի մարզի վարչական տարածքը, որը փոփոխության արդյունքում, տեղափոխվել է Վանաձորի քաղաքի նստավայր:
Այսպիսով՝ ՀՀ Վարչական դատարանի Վանաձոր քաղաքի նստավայրը կսպասարկի Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները:
Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի սպասարկման տարածքը, այն այսուհետ կներառի ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև Արագածոտնի մարզի մի շարք համայանքներ, մասնավորապես՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Մեծաձոր, Արագածավան, Թաթուլ, Արտաշատավան, Արուճ, Օթևան, Արևուտ, Գառնահովիտ, Կանչ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Դպրևանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, Վերին բազմաբերդ, Վերին Սասնաշեն և Ցամաքասար համայնքների վարչական տարածքները:
27.07.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետինԱյսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով կատարված առգրավման հետևանքով խափանված` գործերի ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը:
26.07.2021
Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորությունԸստ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում:
Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորներից մեկը հրաժարական է ներկայացրել և Բարձրագույն դատական խորհրդի 26.07.2021թ. թիվ ԲԴԽ-53-Ո-133 որոշմամբ ս.թ. հուլիսի 26-ից վերջինիս լիազորությունները համարվել են դադարած:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման համապատասխան դիմում ներկայացնել՝ նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով: