Նորություններ
RSS
13.08.2021
Դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ըԴատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 որոշման 4-րդ հավելվածի 4-րդ մասի 20-րդ կետի կարգավորումներից՝ գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավոր քննության արդյունքները հրապարակվել են սույն թվականի օգոստոսի 9-ին ժամը 13։00-ին, հետևաբար գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը ժամը 13։00 ներառյալ՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը:
Բողոքը ներկայացնելու համար քննության մասնակիցները կարող են այն ուղարկել info@court.am էլեկտրոնային հասցեին, իսկ հարցերի դեպքում զանգահարել 010-511-819 կամ 098-98-88-22 հեռախոսահամարին։
12.08.2021
Դատավոր Արման Հովհաննիսյանի գործի քննությունն այսօր հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 19-ինԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց:
Դատավորը միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որտեղ նշում էր, որ այսօր միմյանց հաջորդող 4 դատական նիստեր կան իր վարույթում՝ որոշներով գործը ավարտական փուլում է: Հովհաննիսյանը միջնորդել էր նիստը այլ օր նշանակել:
ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակել օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին:
12.08.2021
ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը հետաձգվեցԲԴԽ-ն այսօր որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ նիստը հետաձգել:
Այն նշանակել օգոստոսի 23-ին, ժամը՝ 15.00-ին:
10.08.2021
ԲԴԽ անդամներն ու Խորհրդի նախագահի պաշտոնակատարը հանդիպել են Արդարադատության նախարարինԱյսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:
Կողմերը քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով: