Նորություններ
RSS
08.09.2021
Տեղի կունենա «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ գրքի շնորհանդեսը2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 19.00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում՝ ք. Երևան, Արգիշտի 7 հասցեում կկայանա «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ:
Ձեռնարկում լուսաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծման ուղիները ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկները՝ դատավորների իրավամտածողությամբ:
Միջոցառումը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և IRZ-ի, Էքսպերտիզ Ֆրանս-ի և Լատվիայի Դատական Մարմնի կողմից իրագործվող՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր նպատակն արդարադատության որակի բարձրացումն է՝ ՀԸԳՀ առաջնահերթություններին և ԵՄ լավագույն փորձին համահունչ։
Համահեղինակները դատական իշխանության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրում են մասնակցելու գրքի շնորհանդեսին:
08.09.2021
Հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ընդունել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական ոլորտում երկու երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ, հանդիպումներ կազմակերպելու հարցին:
07.09.2021
Կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես ՍիսակյանըԽորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանը:
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին:
Ստորև ներկայացնում ենք դատավորի ինքնակենսագրությունը՝
Արիստակես Վարդանի Սիսակյան
Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։
Կրթություն
1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։
1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։
2001 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
07.09.2021
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի հոր՝ Եփրեմ Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
Թադևոսյաննների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: