Նորություններ
RSS
01.10.2021
Դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց գործի վարույթը կարճել. նիստը հետաձգվեցՍեպտեմբերի 30-ին ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորը միջնորդեց գործի վարույթը կարճել, հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար Խորհուրդը նիստը հետաձգեց:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Նիստի օրվա և ժամի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
30.09.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու և Արմավիրի մարզերի դատարաններԲարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային հանդիպումները:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ: Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր:
Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներ:
Ձմռան նախապատրաստական շրջանում Գագիկ Ջհանգիրյանը ծանոթացել է դատարանների շենքերի առաջ ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներին, գույքային համալրվածությանը:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը դատավորներին և դատարանների աշխատակազմերին տեղեկացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցման, արխիվացման աշխատանքներն արագացնելու, արխիվացման նոր համակարգի ներդրման ուղղությամբ:
Մարզային հանդիպումները շարունակական են լինելու:
28.09.2021
Ստորագրվեց համագործակցության հուշագիրԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։
Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:
27.09.2021
ԲԴԽ-ում կայացավ դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունըԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԲԴԽ-ում տեղի ունեցավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամները, կողմերը, ինչպես նաև՝ նիստերի դահլիճում գտնվող անձիք, նախքան նիստի մեկնարկը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
Նիստի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց վարույթ հարուցելու հիմքերը, որից հետո դատավոր Սերգեյ Մարաբյանը հայտարարեց, որ պետք է հստակեցվի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացրած մարմնի՝ պատշաճ սուբյեկտ լինելու հարցը:
Արդարադատության նախարարությանը պարզաբանումներ ներկայացնելու հնարավորություն տալու կապակցությամբ նիստը հետաձգվեց:
Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 30-ին, ժամը 17։00-ին:
23.09.2021
Հանդիպում քաղաքացիական գործեր քննող դատավորների հետԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ու ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի և վճարման կարգադրությունների քննության համար դատավորների ենթամասնագիտացում սահմանելու հարցերը:
Քննարկվեց նաև, թե ինչ ողջամիտ ժամկետ պետք է սահմանվի պարզեցված վարույթների քննության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ պարզեցված վարույթների առանձնացումը կնպաստի քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը: