Նորություններ
RSS
23.09.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ սեպտեմբերի 25-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
23.09.2021
Կայացել է «Հաշտարարության դատական ինստիտուտի վերաբերյալ իրազեկման բարձրացում» թեմայով հերթական վերապատրաստումըԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, Արդարադատության ակադեմիայում կայացավ Բարձրագույն դատական խորհրդի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Եվրոպայի միության համատեղ՝ Արդարադատության համակարգի ամրապնդում ծրագրի շրջանակներում՝ «Հաշտարարության դատական ինստիտուտի վերաբերյալ իրազեկման բարձրացում» թեմայով հերթական վերապատրաստումը:
Դասընթացին մասնակցել են ՀՀ բոլոր դատարաններից ներկայացուցիչներ՝
դատավորների օգնականներ, գործավարներ, փորձագիտական ծառայության
ներկայացուցիչներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
Միջոցառման պատասխանատուները՝ ԲԴԽ ներկայացուցիչ Մարգարիտա Ամյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի վերապատրաստման մասով պատասխանատու Օթիլիա Պակուրարին, ողջունել են մասնակիցներին և ընդգծել Հաշտարարության ինստիտուտի արդիական և կարևոր լինելու հանգամանքը:
Վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ:
22.09.2021
ԲԴԽ անդամներն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանըԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը:
Անդրադարձ է կատարվել դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դատարանների և և լրատվամիջոցների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված ծրագիրը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռբ բերվել դատական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկումների շարունակականության վերաբերյալ:
13.09.2021
ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸԲարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, 2021 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին անցկացրել է քրեական մասնագիտացման դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:
Հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 13 հավակնորդ և թվով 3 իրավաբան գիտնական:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի §կողմ¦ ձայներ ստացած հավակնորդները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 16 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 12-ը.
Ասատրյան Արամայիս Գագիկի
Արամյան Մուշեղ Արթուրի
Արզումանյան Մարտին Նապոլեոնի
Թադևոսյան Տարոն Ռոբերտի
Հարությունյան Արշակ Ռազմիկի
Հովհաննիսյան Սարգիս Մելսիկի
Մարտիրոսյան Արամ Ավետիքի
Մկրտչյան Էդուարդ Ստեփանի
Յուզբաշյան Սամվել Սեյրանի
Չիչոյան Ժորա Արմենի
Պետրոսյան Հայկ Արշակի
Սմբատյան Ռոման Վազգենի