Նորություններ
RSS
06.09.2021
ԲԴԽ-ում կայացավ դատավոր Գագիկ Խանդանյանի գործով նիստըԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց եզրակացության հիմքերը, պատասխանեց իրեն ուղղված հարցերին:
Նիստը կշարունակվի սեպտեմբերի 13-ին, ժամը՝ 15.20-ին:
06.09.2021
ԲԴԽ-ում դատավոր Սերգեյ Մարաբյանի գործի քննությունը հետաձգվեցԱյսօր ՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորը միջնորդել էր հետաձգել այն՝ վատառողջ լինելու հիմքով:
Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 15.00-ին:
03.09.2021
Հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները:
Անդրադարձ է կատարվել օրենսդրական խոչընդոտներին, որոնք պատնեշ են հանդիսանում նման գործերի առավել արդյունավետ քննության համար:
Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել:
03.09.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու Խորհրդի անդամներն ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հոգեբաններիԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է հոգեբանների՝ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման, ինչպես նաև թեկնածուների՝ հարցազրույցի փուլին մասնակցելու և հոգեբանական հատկանիշներին գնահատական տալու գործընթացը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատավորների հավակնորդների հետագա մրցույթների ընթացքում հոգեբանական գնահատում իրականացնող մասնագետների հետ համագործակցությունն ավելի արդյունավետ, առավել դինամիկ դարձնելուն և արձանագրված թերությունները շտկելուն առնչվող հարցեր:
02.09.2021
ԲԴԽ-68-Ո-166 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՈ Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021 թվականի սեպտեմբերի 2-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2021 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 2-ին իրականացված քվեարկության արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 2
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ
ԲԴԽ-68-Ո-166 որոշման
ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ
ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
1. |
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Արուսյակ Հարությունի |
1989թ. Կոտայքի մարզ, ք. Եղվարդ |
Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություն |
Հատկապես կարևոր գործերով քննիչ |
|
2. |
ԱՎԵՏԻՍՅԱՆ Արտյոմ Ռուդիկի |
1973թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Շիրակի մարզի դատախազություն |
Մարզի դատախազի տեղակալ |
|
3. |
ԱՐՂԱՄԱՆՅԱՆ Դավիթ Մհերի |
1993թ. Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Չի աշխատում
|
|
|
4. |
ԴԱՎԹՅԱՆ Կարինե Արմանի |
1991թ. Արմավիրի մարզ, ք. Էջմիածին |
Վերաքննիչ վարչական դատարան |
Դատավորի օգնական
|
|
5. |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Կարեն Հովհանեսի |
1984թ. Շիրակի մարզ, ք. Մարալիկ |
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն |
Վարչության պետ |
|
6. |
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Արշակ Վալերիի |
1984թ. ք. Երևան |
Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժին
|
Գլխավոր մասնագետ |
|
7. |
ՄԱՐԻԿՅԱՆ Ռազմիկ Լևոնի |
1988թ. Լոռու մարզ, ք. Ստեփանավան |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժին |
Բաժին պետ |
|
8. |
ՄԵԼՔՈՆՅԱՆ Վարսենիկ Ղուկասի |
1989թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն |
Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
|
9. |
ՄԽԻԹԱՐՅԱՆ Սասուն Սուրենի |
1978թ. Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ
|
Հանրային պաշտպան |
|
10. |
ՄՈՒՐԱԴՅԱՆ Տաթևիկ Կորյունի |
1993թ. ք. Երևան |
Չի աշխատում
|
|
|
11. |
ՇԻՐՈՅԱՆ Արմեն Լեռնիկի |
1980թ. Լոռու մարզ, ք. Ալավերդի |
Լոռու մարզի դատախազություն
|
Մարզի դատախազի տեղակալ |
|
12. |
ՊՈՂՈՍՅԱՆ Արմեն էդուարդի |
1989թ. Վրաստանի Հանրապետություն, ք. Թբիլիսի |
Լոռու մարզի դատախազություն |
Դատախազ |
|
13. |
ՊՈՂՈՍՅԱՆ Գևորգ Սարգիսի |
1993թ. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ |
Վերաքննիչ քրեական դատարան
|
Դատավորի օգնական |
|
14. |
ՍՏԵՓԱՆՅԱՆ Հովհաննես Գառնիկի |
1969թ. Կոտայքի մարզ, ք. Հրազդան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ
|
Ավանի նստավայրի պատասխանատու |
|
15. |
ՍՈՒՂՅԱՆ Վարդան Զաուրի |
1977թ. Շահումյանի շրջան, գ. Վերին Շեն |
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ
|
Հանրային պաշտպան |
|
16. |
ՎԱՐՈՍՅԱՆ Արմեն Աշոտի |
1990թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
|
Դատավորի օգնական |
|
17. |
ՎԱՐՈՍՅԱՆ Գայանե Սերյոժայի |
1994թ. Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ |
Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժին |
Բաժնի գլխավոր իրավաբան
|