Նորություններ
RSS
24.08.2021
Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 04-ինՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորման գործընթացը մեկնարկում է 2021 թվականի սեպտեմբերի 04-ին, ժամը 11:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք.Երևան, Փիրումյանների փող. 9):
«Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նույն որոշման Հավելված 2-ի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 03-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
24.08.2021
ԲԴԽ նիստերի ժամանակացույցԺամանակացույց ԲԴԽ-ում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի վերաբերյալ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
02․09․2021թ․ |
15:00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
|
02․09․2021թ․ |
16:30 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆՓԱԿ |
|
06․09․2021թ. |
15:00 |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
|
06․09․2021թ․ |
16:30 |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
23.08.2021
Կայացավ դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացըԱյսօր՝ օգոստոսի 23-ին, Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հավակնորդների հոգեբանական թեստավորման գործընթացը:
Թեստավորմանը մասնակցել է դատավորի 23 թեկնածու:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից ժամը 10։00-ից` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:
Կայացավ դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման գործընթացը
23.08.2021
ԲԴԽ-ում դատավոր Սերգեյ Մարաբյանի գործի քննությունը հետաձգվեցԱյսօր ՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Կողմերը չէին ներկայացել նիստին՝ միջնորդելով հետաձգել այն:
Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16.30-ին:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
23.08.2021
ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեցԱյսօր՝ օգոստոսի 23-ին, ԲԴԽ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվեց:
Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդում և միջնորդել էր հետաձգել այն, իսկ այսօր նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որին միացավ նաև դատավոր Գագիկ Խանդանյանը. նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
ԲԴԽ-ն որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 15.00-ին: