Նորություններ
RSS
25.10.2021
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունըԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։
Որոշումն ընդունվել է միաձայն:
Այն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
22.10.2021
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
28․10․ 2021թ․ |
15:00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
|
01.11․ 2021թ․ |
15։00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
22.10.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՏեղեկացվում է, որ սույն թվականի հունիսի 28-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված առանձին դատավորների պաշտոնավարումը սկսելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են որոշումներ, որոնցով փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում:
Մասնավորապես, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ նստավայրը 27.09.2021թ. թիվ ԲԴԽ-76-Ո-185 որոշմամբ սահմանվել է որպես Աջափնյակ-1 նստավայր: Նույն որոշմամբ սահմանվել է նաև ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող Աջափնյակ-2 նստավայրը:
Վերոգրյալից բացի, Բարձրագույն դատական խորհրդի 21.10.2021թ. թիվ ԲԴԽ-86-Ն-23 որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ:
Արդյունքում, որոշվել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող բոլոր դատավորները գործելու են ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող Աջափնյակ-2 նստավայրում, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննող քրեական մասնագիտացման առանձին դատավորները գործելու են ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ-1 նստավայրում:
Կապված քաղաքացիական գործեր քննող դատավորների նոր նստավայր տեղափոխվելու հանգամանքով՝ Աջափնյակ-1 և Աջափնյակ-2 նստավայրերի աշխատանքներում կարող են առաջանալ որոշ ժամանակավոր տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավորինս արագ կկարգավորվեն և ներկայումս կարգավորվում են։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները Աջափնյակ-1 և Աջափնյակ-2 նստավայրերի բնականոն աշխատանքն ապահովելու համար։
21.10.2021
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի գործով որոշում կայացնելուԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:55-ին:
20.10.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՂեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 20-րդ մասով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված թափուր տեղերի առաջին համալրումն իրականացվում է բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով: Հետագայում նշված պաշտոններում թափուր տեղեր առաջանալու դեպքում համալրումն իրականացվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դատավորների թեկնածուների ցուցակի ենթաբաժնում առկա թեկնածուներից, իսկ ցուցակը սպառվելու դեպքում՝ Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն առաջին համալրմամբ սպառվել է, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորի հաստիքը դեռևս թափուր է, հետևաբար, առկա է առաջին համալրման համար սահմանված պահանջներին համապատասխան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը 1 (մեկ) թեկնածուով համալրելու անհրաժեշտություն։
Ելնելով վերոգրյալից, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորի հաստիքը` առաջին անգամ համալրելու նպատակով՝ հայտարարվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. /010/ 511 816, 511 819//՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հիշեցում՝
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.
Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»: