background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

08.11.2021

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 15-ին

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին:

image

08.11.2021

Հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածուների գրավոր մրցույթի արդյունքները

Բարձրագույն դատական խորհրդում հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով սույն թվականի նոյեմբերի 6-ին անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքները:  Քննությանը մասնակցել է 48 հավակնորդ:

Բարձրագույն դատական խորհրդի 13.09.2021 թվականի §Որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և առաջադրանքների տարբերակների քանակը,  որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը, որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը և որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը, քննության արդյունքների բողոքարկման և հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանելու մասին¦ թիվ ԲԴԽ-73-Ո-175 որոշման Հավելված 4-ի 20-րդ կետի համաձայն՝ գրավոր քննության հանրագումարային արդյունքներով նվազագույն անցողիկ միավոր է համարվում 48-ը, ընդ որում` քաղաքացիական մասնագիտացման բաժնի հավակնորդը պարտադիր պետք է հավաքի՝ նյութական իրավունքի թեստերի համար՝ 30 միավոր, իսկ դատավարական իրավունքի թեստերի համար՝ 18 միավոր (…):

 

image

05.11.2021

Հանդիպում Ռուսաստանի Պետական Արդարատադության համալսարանի պատվիրակության անդամների հետ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանը հյուրընկալել են Ռուսաստանի Պետական Արդարադատության համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին իրավաբաններ և դատավորներ: Պատվիրակության անդամները, մինչ Երևան գալը, նման հանդիպումներ են ունեցել նաև Գերմանիայի Սահմանադրական դատարանի, Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ ներկայացուցիչների հետ:

Այսօրվա հանդիպմանը Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրին ՀՀ-ում դատաիրավական ոլորտի ներկա վիճակը, Բարձրագույն դատական խորհրդի գործառույթները, դատական իշխանության՝ որպես անկախ մարմնի գործունեությունը:

Անդրադարձ կատարվեց նաև դատավորների նշանակման կարգին, պաշտոնավարման տևողությանը, ծանրաբեռնվածությանը, քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

image

04.11.2021

Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Նիստի մեկնարկին Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին: Խորհուրդը որոշեց միջնորդությունը բավարարել:

Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդից ժամանակ խնդրեց, որպեսզի ուսումնասիրեն նախորդ նիստերը՝ հասկանալու, թե արդյո՞ք կան Խորհրդի մյուս անդամներին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր:

Այսօրվա նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին:

image

04.11.2021

Դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը կարճվեց. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ կարճվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը:

Գործի վարույթը կարճելու միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Մուրադ Հովակիմյանը:

Խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը, ըստ որի՝ միջնորդությունը բավարարվեց:

Որոշումն ընդունվել է միաձայն: