background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

04.11.2021

Հանդիպում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու  ԲԴԽ մի շարք անդամներ  հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում դատավորների աշխատավարձերի բարձրացման, դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման հետ կապված:

Քննարկվեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

image

03.11.2021

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ  ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

04112021թ

15:00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՈՒՐԱԴ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

04112021թ

16։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

08112021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

image

01.11.2021

ԲԴԽ-ում կայացավ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Նիստի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդին միջնորդեց գործի վարույթը կարճել:

Արդարադատության նախարարությանը միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնելու հնարավորություն տալու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Այն կշարունակվի նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին:

image

01.11.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի հոր՝ Հայկազ Մազմանյանի մահվան կապակցությամբ:

Մազմանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

image

29.10.2021

ԲԴԽ անդամների հանդիպումը «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչների հետ

 Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Անի Մխիթարյանն ու Վիգեն Քոչարյանն ընդունել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչներին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համատեղ գործունեության շրջանակները: Անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանը, որը կնպաստի դատաիրավական ոլորտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն:

Քննարկվել են նաև դատավորների բարեվարքության ստուգմանը, դատավորների գնահատման կարգի արդյունավետության բարձրացմանը, դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի խափանմանը և նոր ծրագիր ներդնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ: