Նորություններ
RSS
28.10.2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՆախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Հովհաննիսյանի, Տիգրան Սիմոնյանի, վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանի, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արուսյակ Ալեքսանյանի, Դավիթ Արղամանյանի, Ռազմիկ Մարիկյանի, Տաթևիկ Մուրադյանի, Արշակ Մաթևոսյանի, Արմեն Պողոսյանի, Արմեն Շիրոյանի, Գևորգ Պողոսյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Վարոսյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի երդման արարողությունը:
28.10.2021
ԲԴԽ-ում կայացավ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստըԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին:
26.10.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ հոկտեմբերի 29-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
26.10.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2021 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 10։00-ին՝ քաղաքացիական մասնագիտացում և նոյեմբերի 7-ին ժամը 10։00-ին՝ քրեական մասնագիտացում՝ Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճ (հասցեն` ք. Երևան, Ա․ Մանուկյան 1):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Կորյունի 17 հասցեում):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿ
(Քաղաքացիական և քաղաքացիական դատավարություն)
ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿ
(Քրեական և քրեական դատավարություն)
25.10.2021
ԲԴԽ-ում կայացավ դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով նիստըԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Այսօրվա նիստում դատավորը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ կարգով, սակայն միջնորդությունը մերժվեց:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց վարույթ հարուցելու հիմքերը՝ նշելով, որ, ըստ իրենց, դատավորը թույլ է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 10-րդ կետերի խախտումներ:
Դատավոր Մուրադ Հովակիմյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով գործի վարույթը կասեցնել: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավորի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին: