Նորություններ
RSS
13.12.2021
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Մեսրոպ Մակյանի հոր՝ Երջանիկ Մակյանի մահվան կապակցությամբ:
Մակյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Երջանիկ Մակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, «Լյուար» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք, Շահումյան):
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 16-ին, նույն վայրից, ժամը 13.00-ին:
13.12.2021
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունըԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը մերժեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
13.12.2021
Տեղի է ունեցել «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով սեմինար2021 թվականի դեկտեմբերի 10-11-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով երկօրյա հիբրիդ ֆորմատով սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Բարձրագույն դատական խորհրդի և Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ)
համագործակցության շրջանակում:
Սեմինարին մասնակցել են ԲԴԽ անդամները, Վճռաբեկ դատարանի դատավորները, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամները, Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
Սեմինարի ընթացքում որպես փորձագետներ հանդես են եկել Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական և սահմանադրական դատարանների նախագահ Լարս Բրոքերը և Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր և դատավորների կարգապահական ու ծառայողական հարցերով զբաղվող դատարանի մշտական անդամ Կլաուս-Ախիմ Բոնիկովսկին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` գերմանացի փորձագետները շնորհակալություն են հայտնել ԲԴԽ-ին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար:
Որպես բանախոսներ հանդես են եկել նաև ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանը:
Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմանների, դատավորների կարգապահական պատասխանատվության և Գերմանական կարգապահական իրավունքի հիմքերի վերաբերյալ հիմնահարցերը, դրանց առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:
10.12.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆՀայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1 որոշմամբ
Պատվիրատուն` Դատական դեպարտամենտը, որը գտնվում է ք. Երևան, Կորյունի 15/1 հասցեում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման այսուհետ՝ Որոշում պահանջներով՝ 2022 թվականի կարիքների համար հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը ամրագրված է համապատասխան պայմանագրի հավելվածով:
Սույն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ Որոշմամբ սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի բովանդակությունը կցվում է սույն հայտարարությանը։
Մրցույթի արդյունքներով որպես թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը: Նշված անձինք ունեն սույն հայտարարության հիման վրա անցկացվող մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը պետք է ներառի Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը: Միաժամանակ ծառայությունների մատուցման գինը չի կարող գերազանցել Որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձը Պայմանագրի հիման վրա թարգմանչական ծառայություններ պետք է մատուցի ՀՀ բոլոր դատարաններում, այդ թվում՝ դատարանների նստավայրերում, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.court.am կայքից:
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև թարգմանչի մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեությունը և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկելու հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր:
Սույն մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 10:30-ն։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, փաստաթղթային ձևով՝ փակ ծրարով:
Մրցույթի մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և ստորագրում կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից (բացառությամբ 3-րդ կողմի կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերի, որոնց դեպքում ներկայացվում է դրանց` բնօրինակից պատճենահանված տարբերակը) և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։ Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
4) «թարգմանչական ծառայությունների մատուցման հայտ» բառերը.
Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 11:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին:
Հեռախոս՝ 010-511-782, 010-511-788։
Էլ. Փոստ՝ ddgnumner@mail.ru
Պատվիրատու՝ Դատական դեպարտամենտ
09.12.2021
ԲԴԽ նիստերի ժամանակացույցԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
13․12․2021թ․ |
15։00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ |
ԴՌՆԲԱՑ |
|
13․12․2021թ․ |
15։10 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
|
16․12․2021թ․ |
15։00 |
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ |
ԴՌՆԲԱՑ |