background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

29.11.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանի մոր՝ Ռոզիկ Բաբայանի մահվան կապակցությամբ:

Նրանց ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

 

image

29.11.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով 07.11.2021 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած թվով 18 հավակնորդներ քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել են բողոքներ:

 

 

Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ

 

Անուն, ազգանուն

Քրեական իրավունք

Քրեական դատավարություն

 

Ընդհանուր

1․

Շիրակ Հարությունյան

 

31

20

51

2․

Բարսեղ Մուրադյան

 

30

20

50

3․

Արմինե Գևորգյան

 

26

22

48

4․

Հայկ Իսրայելյան

 

24

21

45

5․

Գևորգ Մաթևոսյան

 

23

23

46

6․

Մարինե Թովմասյան

 

28

19

47

7․

Սաթենիկ Անդրեասյան

 

30

23

53

8․

Անի Մարտիրոսյան

 

28

23

51

9․

Բունիաթ Եղիազարյան

 

34

20

54

10․

Սեդա Յուզբաշյան

 

22

20

42

11․

Սարգիս Պետրոսյան

 

25

21

46

12․

Տիգրան Քոթանջյան

 

28

22

50

13․

Մակար Կիրակոսյան

 

31

21

52

14․

Մերի Ալավերդյան

 

31

20

51

15․

Նարա Հովհաննիսյան

 

27

23

50

16․

Նաիրա Հովսեփյան

 

23

20

43

17․

Սուրեն Հարությունյան

 

26

20

46

18․

Կարեն Ալավերդյան

 

29

19

48

Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ

1․

Շիրակ Հարությունյան

 

31

23

54

2․

Բարսեղ Մուրադյան

 

30

22

52

3․

Արմինե Գևորգյան

 

26

23

49

4․

Հայկ Իսրայելյան

 

24

25

49

5․

Գևորգ Մաթևոսյան

 

23

24

47

6․

Մարինե Թովմասյան

 

28

21

49

7․

Սաթենիկ Անդրեասյան

 

30

27

57

8․

Անի Մարտիրոսյան

 

28

24

52

9․

Բունիաթ Եղիազարյան

 

34

24

58

10․

Սեդա Յուզբաշյան

 

22

21

43

11․

Սարգիս Պետրոսյան

 

25

23

48

12․

Տիգրան Քոթանջյան

 

28

23

51

13․

Մակար Կիրակոսյան

 

31

24

55

14․

Մերի Ալավերդյան

 

31

22

53

15․

Նարա Հովհաննիսյան

 

27

25

52

16․

Նաիրա Հովսեփյան

 

23

22

45

17․

Սուրեն Հարությունյան

 

26

22

48

18․

Կարեն Ալավերդյան

 

29

20

49

 

 

 

image

29.11.2021

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գայանե Մազմանյանի գործով որոշում կայացնելու

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 201-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 1-ին մասով և 877-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Դատավոր Գայանե Մազմանյանը պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:

ԲԴԽ-ն կողմերին լսելուց հետո հայտարարեց միջնորդության քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:

image

29.11.2021

ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց խիստ նկատողություն հայտարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Խորհուրդը 5 կողմ և 2 դեմ ձայնով բավարարեց  Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:

image

29.11.2021

Հրապարակվեց Զարուհի Նախշքարյանի գործով որոշումը. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժվեց

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով որոշումը:

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ էին տրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: