background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

02.12.2021

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքի հրապարակում

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 22.11.2021 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից 1 անձ գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացրել է բողոք, ինչի արդյունքում վերջինիս ստացած միավորներն են.

 

Որակավորման գրավոր քննության արդյունքում ստացված միավորներ

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Քրեական իրավունք

Քրեական դատավարություն (մինչդատական վարույթի հարցեր)

Քրեական դատավարություն (այլ հարցեր)

 

Ընդհանուր

1.

Դաջունց Հրաչ Հայկի

12

31

24

67

Գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքում ստացված միավորներ

1.

Դաջունց Հրաչ Հայկի

12

31

24

67

 

image

02.12.2021

ԲԴԽ-ում դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Նիստերի քարտուղարը Խորհրդին զեկուցեց, որ դատավոր Զարուհի Նախշքարյանը և իր ներկայացուցիչները բացակայում են այսօրվա նիստից. դատավորը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

Զարուհի Նախշքարյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու կասկածներ ունի և թեստավորվել է, բացի այդ՝ միջնորդության մեջ նշել էր, որ իր ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը երկրում չէ, և պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար հաջորդ նիստը խնդրել էր նշանակել ոչ շուտ, քան դեկտեմբերի 7-ին:

Խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:10-ին:

image

01.12.2021

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից։ Ելնելով վերոգրյալից դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ են անցնում թվով 16 հավակնորդներ։

 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական դատավարություն

Ընդհանուր

1.

Ղուկասյան Արման Ազատի

45

26

71

2.

Գրիգորյան Գոհար Վարդանի

42

27

69

3.

Աղաքարյան Հայկ Վահանի

44

22

66

4.

Քոթանջյան Գուրգեն Լևոնի

43

22

65

5.

Կոստանյան Գոհար Սամվելի

41

23

64

6.

Հարությունյան Արտուր Հաբեթի

41

23

64

7.

Անանյան Նարինե Վալերիկի

45

18

63

8.

Պողոսյան Սյուզաննա Ստյոպայի

41

19

60

9.

Բալասանյան Սիրանուշ Գագիկի

41

19

60

10.

Երիջանյան Անի Մարատի

37

21

58

11.

Նիկողոսյան Շուշանիկ Դերենիկի

38

19

57

12.

Մանուչարյան Մարտին Ալեքսանդրի

39

18

57

13.

Ավագյան Արթուր Նորիկի

38

19

57

14.

Քյուրքչյան Ալլա Արսենի

33

23

56

15.

Բաբայան Սամվել Մկրտչի

35

21

56

16.

Սուքիասյան Հայկանուշ Արթուրի

36

20

56

image

01.12.2021

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից։ Ելնելով վերոգրյալից դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ են անցնում թվով 22 հավակնորդներ։

 

 

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Քրեական

իրավունք

Քրեական դատավարություն

Ընդհանուր

1.

Կարապետյան Արտավազդ Նորայրի

34

30

64

2.

Երեմյան Հայկ Պավլենի

35

28

63

3.

Նազարյան Ժենյա Էդիկի

29

34

63

4.

Մանասյան Էդգար Սարգսի

32

28

60

5.

Եղիազարյան Բունիաթ Ավետիքի

34

24

58

6.

Շտոյան Արփինե Մանվելի

32

25

57

7.

Կարապետյան Արտակ Հայկի

30

27

57

8.

Դաջունց Հրաչ Հայկի

31

26

57

9.

Անդրեասյան Սաթենիկ Հարությունի

30

27

57

10.

Մանուկյան Հակոբ Մանվելի

28

27

55

11.

Կիրակոսյան Մակար Գեղամի

31

24

55

12.

Բադալյան Նարեկ Սաշայի

29

25

54

13.

Մուրադյան Իվետա Ռուբիկի

28

26

54

14.

Մելիքսեթյան Ժենյա Անուշավանի

26

27

53

15.

Հակոբյան Մհեր Արարատի

29

24

53

16.

Հակոբյան Կարեն Ցոլակի

28

24

52

17.

Մարտիրոսյան Անի Արարատի

28

24

52

18.

Հովհաննիսյան Նարա Պարգևի

27

25

52

19.

Սմբատյան Վազգեն Արթուրի

26

25

51

20.

Գրիգորյան Միքայել Միշայի

24

26

50

21.

Գրիգորյան Հարություն Գագիկի

26

24

50

22.

Իսրայելյան Հայկ Սերժիկի

24

25

49

 

image

30.11.2021

Հանդիպում ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընդունել են Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմի ներկայացուցիչներին:

ԲԴԽ անդամները ողջունել են հյուրերին և կարևորել  ԵՄ-ի աջակցությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հարցում:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են էլեկտրոնային համակարգերի ներդրման տարբերակները, դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը բացառելուն ուղղված քայլերը:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել հանդիպումները ու քննարկումները շարունակական դարձնելու վերաբերյալ: