background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

06.12.2021

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արշակ Ալավերդյանի գործով որոշում կայացնելու

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից  թույլ են տրվել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված կանոնների խախտումներ:

Դատավորը համամիտ չէր միջնորդության հիմնավորումների հետ և գտնում էր, որ այն ենթակա է մերժման:

Միջնորդության քննության ավարտից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝  որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին:

image

06.12.2021

ԲԴԽ նիստերի ժամանակացույց

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

06122021թ

15։00

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

13122021թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

13122021թ

15։10

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

 

image

06.12.2021

Հանդիպում ԵԽ ներկայացուցիչների հետ 

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներն ընդունել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:

Հանդիպման մեկնարկին Գագիկ Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին ընգծելով, որ ԵԽ-ի հետ համատեղ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել և հույս հայտնեց, որ առկա համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարձրացման, դատաիրավական ոլորտի նկատմամբ քաղաքացիների վստահության աճի:

Կողմերն անդրադարձան ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՀՀ-ում տարվող աշխատանքներին, քննարկեցին դատական համակարգի բարեփոխումների գործընթացում ԲԴԽ-ի ունեցած լիազորությունների,  դատավորների բարեվարքության ստուգման, կարգապահական վարույթների հարուցմանը և դրանց քննությանը, դատաիրավական համակարգի առողջացմանը վերաբերող հարցեր:

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար:

Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առկա համագործակցությունը խորացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

image

06.12.2021

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի հոր՝ Տոնական Մելքոնյանի մահվան կապակցությամբ:

Մելքոնյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

image

03.12.2021

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

 

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երդման արարողությունը։

 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: