background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

18.04.2022

Ի ԼՐՈՒՄՆ 2022 ԱՊՐԻԼԻ 8-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասը` տեղեկացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու և Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընգրկվելու նպատակով դիմած անձանց հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունենալու 2022 թվականի ապրիլի 25-ին ժամը 10։00-ին և ապրիլի 28-ին ժամը 10։00-ին և 14։00-ին։

Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

25.04.2022թ ԺԱՄԸ 10։00-ԻՑ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՑՈՒՑԱԿ

N

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոնը

1

Սուսաննա Գզոգյան

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

2

Ադրինե Ղուկասյան

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

3

Տաթևիկ Գրիգորյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

4

Հովհաննես Ավագյան

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

5

Սերգեյ Մարաբյան

Վերաքննիչ քրեական դատարան

Դատավոր

6

Անդրանիկ Մնացականյան

Վերաքննիչ քրեական դատարան

Դատավոր

7

Գեղամ Մարգարյան

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

8

Մնացական Հարությունյան

Վերաքննիչ քրեական դատարան

Դատավոր

9

Գոռ Թորոսյան

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Դատավոր

10

Հովիկ Շահնազարյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

11

Հայարփի Զարգարյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

12

Դիանա Հովհաննիսյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

13

Լիզա Գրիգորյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

14

Արամ Մկրտչյան

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

15

Լևոն Գրիգորյան

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Դատավոր

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

28.04.2022թ ԺԱՄԸ 10։00-ԻՑ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՑՈՒՑԱԿ

N

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոնը

  1.  

Սարգիս Երիցյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

  1.  

Մանուկ Մարգարյան

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

  1.  

Տաթևիկ Ստեփանյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

  1.  

Արմիդա Ոսկանյան

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

  1.  

Սերգեյ Սահակյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

28.04.2022թ ԺԱՄԸ 14։00-ԻՑ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՑՈՒՑԱԿ

 

N

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոնը

  1.  

Պավել Թադևոսյան

 

Երևանի պետական համալսարան

Իրավաբանական գիտությունների թեկնածու

  1.  

Վահագն Թորոսյան

 

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Իրավաբանական գիտությունների թեկնածու

  1.  

Անի Սարգսյան

 

Գլխավոր դատախազություն

Իրավաբանական գիտությունների թեկնածու

  1.  

Կարեն Ամիրյան

 

Գլխավոր դատախազություն

Իրավաբանական գիտությունների թեկնածու

  1.  

Աննա Ասատրյան

 

Երևանի պետական համալսարան

Իրավաբանական գիտությունների թեկնածու

  1.  

Արմեն Հովհաննիսյան

 

Արդարադատության նախարարություն

Իրավաբանական գիտությունների թեկնածու

  1.  

Լուսինե Ալավերդյան

 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Իրավաբանական գիտությունների թեկնածու

 

image

18.04.2022

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին նախազգուշացում հայտարարեց

2022 թվականի ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

14.04.2022

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս, հաշվի առնելով դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը, խնդրել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:

  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: (...):

  Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։

  Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու հնարավորության մասին:

  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող քրեական մասնագիտացման դատավորները կարող են մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):

 

Դատական դեպարտամենտի

Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության

ԲԴԽ նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի

մշակման բաժին

 

հեռ.՝ 010-511-825

image

14.04.2022

ԲԴԽ-ն մերժեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը

2022 թվականի ապրիլի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

12.04.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 12-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ: