Նորություններ
RSS
29.04.2022
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՆախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տարոն Թադևոսյանի, Մարտին Արզումանյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոման Սմբատյանի, Արամայիս Ասատրյանի, Էդուարդ Մկրտչյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանի երդման արարողությունը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
27.04.2022
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր՝ Բաբկեն Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ:
Մարտիրոսյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Բաբկեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Գավառում՝ Սուրբ Կարապետ եկեղեցում (Նալբանդյան 1, «Հին Եկեղեցի»)։
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց ապրիլի 30-ին` ժամը 14:00-ին։
26.04.2022
Դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասով հաշվետվություն (2021թ.)1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 6 միջնորդություն, որից 5-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ), իսկ 1-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 3-ը մերժվել են, 2-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ 1-ով՝ խիստ նկատողություն:
2. Արդարադատության նախարար.
Արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 18 միջնորդություն, որից 8-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իսկ 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 8-ը մերժվել են, 1-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 3-ով՝ խիստ նկատողություն, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով, իսկ 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է:
3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 3 միջնորդություն, որից 3-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ) խախտման հիմքով։
Բացի այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացվել է եզրակացություն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով:
Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 1-ը մերժվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է, իսկ ներկայացված թվով 1 եզրակացությունը բավարարվել է՝ դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով:
4. Բարձրագույն դատական խորհուրդ.
Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել են թվով 28 որոշումներ:
25.04.2022
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
02.05․2022թ․ |
15։00 |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |