background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

04.04.2022

Հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում

 

       Այսօր՝ ապրիլի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամները  Խորհրդի շենքում հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ:

    Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:      

    Չնայած  մինչ օրս Դատական դեպարտամենտն այդպես էլ չի ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունի ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին, ի նկատի ունենալով ՀՀ դատախազության տեղեկացումը քրեական գործով ծրագրի շահագործման խոչընդոտների բացակայության մասին, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են աշխատանքները՝ համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար:

   ԲԴԽ մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ Խորհրդի կողմից լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել վերը նշված աշխատանքների ընթացքը:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

04.04.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի  ապրիլի 6-ը ներառյալ:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

04.04.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

 

Տեղեկացնում ենք, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի  ապրիլի 6-ը ներառյալ:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

04.04.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի գործով որոշում կայացնելու

2022 թվականի ապրիլի 4-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել  ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքի» 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների խախտումներ:

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 14-ին՝ ժամը 14.55-ին:

image

01.04.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՔՀԿ-ների ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2023 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի թիվ 72-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 19-րդ կետի պահանջը՝ հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2023 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա սթ ապրիլի 8-ին՝ ժամը 11։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):

Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ի, ինչպես նաև ՀՀ 2023 թվականի բյուջետային հայտի նախագծի վերաբերյալ նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am)

Խնդրվում է վերը նշված քննարկմանը մասնակցելու հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև ս. թ. ապրիլի 7-ը՝ ժամը 15:00-ն (էլ-հասցե` press.courts@gmail.com):