Նորություններ
RSS
06.06.2022
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նկատողություն հայտարարեցԱյսօր՝ հունիսի 6-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարվեց. դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարվեց նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 339-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի խախտումներ, այն է Դատարանը գործի քննությունն իրականացրել է 8 ամսվա ընթացքում՝ այդ տեսակի գործերի համար նախատեսված սեղմ՝ մեկամսյա ժամկետի կոպիտ խախտմամբ, եզրափակիչ դատական ակտի հրապարակումն իրականացրել է նախատեսված ժամկետից 9 ամիս անց, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
01.06.2022
Մ Ի Ա Ս Ն Ա Կ Ա Ն Հ Ա Մ Ա Լ Ր Վ Ա Ծ Ց ՈՒ Ց Ա Կ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով հարցազրույցի փուլ անցած հավակնորդներիՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով` հրապարկվում է հավակնորդների միասնական համալրված ցուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկությունները:
|
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Նյութական իրավունք |
Դատավարական իրավունք |
Ընդհանուր |
|
1. |
Դրմեյան Լիլի Մամիկոնի |
43 |
23 |
66 |
|
2. |
Մադոյան Աղավնի Սերյոժայի |
41 |
19 |
60 |
|
3. |
Աղամալյան Արթուր Սպարտակի |
38 |
19 |
57 |
|
4. |
Մանասյան Արտյոմ Սարգիսի |
30 |
18 |
48 |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
30.05.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման (մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող) դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հունիսի 1-ը ժամը 14։00 ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
30.05.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներինԱյսօր՝ մայիսի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը կրկին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զոհված զինծառայողների ծնողներին հուզող մի շարք հարցեր:
29.05.2022
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում: