background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

20.07.2022

Հայտարարություն

   «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահների ընտրության նպատակով 18.07.2022 թվականին Բարձրագույն դատական խորհրդում տեղի են ունեցել քվեարկություններ, որոնց արդյունքներով, սակայն, նախագահներ չեն ընտրվել:

 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամաններով՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում նախագահի պարտականությունները կատարում է Մամիկոն Դրմեյանը, իսկ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում՝ Ռուզաննա Հակոբյանը:

image

20.07.2022

ՀԱՅԱՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿԱՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակաոռուպցիոն գործերի քննության ենթաբաժինը համալրելու նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2022 թվականի հուլիսի 29-ին ժամը 10։00-ից սկսած։ Նախնական հարցազրույցը տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

Ստորև ներկայացվում է փորձագետների հետ նախնական հարցազրույցի մասնակիցների ցանկը և ժամանակացույցը․

 

N

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ԺԱՄԸ

1.

Դրմեյան Լիլի Մամիկոնի

10։00

2.

Մադոյան Աղավնի Սերյոժայի

10։00

3.

Աղամալյան Արթուր Սպարտակի

10։30

4.

Մանասյան Արտյոմ Սարգիսի

11։00

 

image

20.07.2022

Հայտարարություն

   18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

 Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է:

 Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ:

image

18.07.2022

ԲԴԽ-ում կայացավ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի գործով նիստը

Այսօր՝ հուլիսի 18-ին, ԲԴԽ-ում կայացավ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության՝  դատավոր Տիգրան Սիմոնյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝  2022 թվականի հունվարի 13-ին կայացված դատական ակտի պահանջը նախ ի կատար է ածվել քաղվածքով, իսկ բուն որոշումը հանձնվել է դատավարության մասնակիցներին միայն 2022 թվականի փետրվարի 10-ին:

Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

image

18.07.2022

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Այսօր՝ հուլիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: