Նորություններ
RSS
11.09.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ2023 թվականի սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել էր դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը։ Ժողովում կայացած ընտրության արդյունքում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ չի ընտրվել։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ Ընդհանուր ժողովի կողմից սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի անդամ չընտրելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման (այսուհետ՝ Որոշման) 2-րդ հավելվածի 19-23-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի կողմից Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում անդամի ընտրությունն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ տասնօրյա ժամկետում:
Ընդհանուր ժողովի կողմից Սահմանված ժամկետում Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ չընտրելու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրություն իրականացնելու համար, այդ ժամկետին հաջորդող օրը Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու նպատակով։
Նոր Թեկնածուների առաջադրումն իրականացվում է հայտարարության հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում՝ կից ներկայացնելով սույն որոշման Հավելված 1-ով նախատեսված փաստաթղթերը։
Բարձրագույն դատական խորհուրդն Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ընդհանուր ժողով ներկայացված, ինչպես նաև նոր առաջադրված թեկնածուներից։
Ընդհանուր ժողով ներկայացված թեկնածուն չի կարող Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել, եթե նա կամ իրեն առաջադրած Կազմակերպությունը մինչև ընտրությունը հետ է կանչել նրա թեկնածությունը։
Ելնելով վերոգրյալից՝ Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Որոշմամբ սահմանված կարգով, Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ (այսուհետ նաև՝ Մրցույթ):
Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը … հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.
1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։
Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:
Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.
2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.
3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.
5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.
6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77–րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.
7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.
8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.
10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.
11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին։
4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ)։ Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։
Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի 08.08.2023թ. թիվ 94 հրամանով ձևավորված Մրցութային հանձնաժողովի կազմում՝ Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության անհնարինության հիմքով, Դատական դեպարտամենտի ղեկավարի 11․09․2023թ․ թիվ 105 հրամանով տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց համաձայն՝ Մրցութային հանձնաժողովը գործում է հետևյալ կազմով․
1. ՆԱԻՐԻ ԳԱԼՍՏՅԱՆ – Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (Մրցութային հանձնաժողովի նախագահ),
2. ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՍՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
3. ՄԱՐԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
4. ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):
Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության համար նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-ից 18։00-ը (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով առձեռն կամ փոստային եղանակով:
Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511-793 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Դատական դեպարտամենտ
11.09.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք և 2023 թվականի օգոստոսի 2-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի թափուր հաստիքը համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում (հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմ) դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
11.09.2023
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի թվով 2 թափուր հաստիք և 2023 թվականի հուլիսի 7-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
11.09.2023
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ 11.09.2023 – 15.09.2023
|
Հ/Հ |
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ |
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ԺԱՄԸ |
ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
ԴԱՏԱՎՈՐ Կ․ Բադալյան |
||||||
|
1. |
ՀԿԴ/0008/02/22 |
Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սերոբ Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Անուշ Անտոնյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջի մասին |
11.09.2023 |
10։30 |
8 |
դռնբաց |
|
2. |
ՀԿԴ/0059/02/23 |
Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ՝ Գևորգ Կարապետի Վարդանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
11.09.2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
3. |
ՀԿԴ/0129/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Ժաննա Գառնիկի Հովհաննիսյանի, Հայկ Ալվարոյի Անտոնյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
12.09.2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
4. |
ՀԿԴ/0014/02/22 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սեյրան Մուշեղի Օհանյանի, Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի, Աննա Տիգրանի Բադալյանի և Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի,՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
12.09.2023 |
16։00 |
8 |
դռնբաց |
|
5. |
ՀԿԴ/0069/02/23 |
Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ Սուրեն Պատվականի Ավագյանի, Անահիտ Պասկևի Իսրաելյանի, Հայկ Սուրենի Ավագյանի, Քնարիկ Սուրենի Ավագյանի ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
13.09.2023 |
10։30 |
8 |
դռնբաց |
|
6. |
ՀԿԴ/0066/02/23 |
Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արմեն Մանվելի Հրությունյանի, Թագուհի Ռոբերտի Գևորգյանի, Մանվել Գերասիմի Հրությունյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
13.09.2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
7. |
ՀԿԴ/0020/02/22 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արամ Դանիելյանի, Զարիկ Գևորգյանի, Արաքս Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
13.09.2023 |
14։30 |
8 |
դռնբաց |
|
8. |
ՀԿԴ/0086/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի, Կարինե Հովհաննեսի Ավագյանի, Արմինե Սուրենի Գաբրիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
14.09.2023 |
10։00 |
8 |
դռնբաց |
|
9. |
ՀԿԴ/0067/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Մարտուն Սարգիսի Մաթևոսյանի, Իշխան Արշավիրի Վարդանյանի, Սամվել Ալբերտի Մայրապետյանի, Արսեն Լևոնի Արզումանյանի, երրորդ անձինք` Նիկիտա Ավետիկի Աբրահամյանի, «ՈՒիլլիամս Ինկորպորացիա» ՍՊԸ-ի, Աիդա Մուխայելի Սամսոնյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին |
15․09.2023 |
10։00 |
7 |
դռնբաց |
|
10. |
ՀԿԴ/0002/02/22 |
Ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արթուր Սամվելի Գևորգյանի, Աննա Վլադիմիրի Գասպարյանի, Տիգրան Մարատի Բաղդասարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
15.09.2023 |
14։00 |
8 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Ն․ Ավագյան |
||||||
|
1. |
ՀԿԴ/0073/02/23 |
Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վահե Վանիկի Արզումանյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին |
11.09.2023 |
15։00 |
7 |
դռնբաց |
|
2. |
ՀԿԴ/0146/02/23 |
Ըստ հայցի՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության՝ Նարգիզ Օննիկի Պիլտակյանի, Գյուլգազ Հզնիի Քալաշյանի, Լարիսա Վաղարշակի Ավետիսյանի, Սիրազմիկ Նորիկի Հարությունյանի, Անահիտ Կոնստանտինի Շահվերդյանի, Արեգնազ Արշակի Թորոսյանի,Գեղեցիկ Փիլիպոսի Թովմասյանի, Սիլվա Ժորայի Հունանյանի, Լենա Թոռնիկի Արշակյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին |
13.09.2023 |
15:00 |
7 |
դռնբաց |
|
3. |
ՀԿԴ/0145/02/23 |
Ըստ հայցի՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության՝ ընդդեմ Լևիկ Հրանտի Առաքելյանի (Սարգսյան)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին |
13.09.2023 |
15։30 |
7 |
դռնբաց |
|
4. |
ՀԿԴ/0104/02/22 |
Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վարդան Գագիկի Գևորգյանի և Աննա Գագիկի Ամրոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
15.09.2023 |
11։00 |
7 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Ռ․ Ավագյան |
||||||
|
1. |
ՀԿԴ/0127/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Աշոտ Հրաչի Վարդանյանի, Արզուքան Սաշայի Ստեփանյանի, Մարզպետ Աշոտի Վարդանյանի և Գայանե Վարազդատի Վարդանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ |
12․09․ 2023 |
11։00 |
7 |
դռնբաց |
|
2. |
ՀԿԴ/0030/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Աշոտ Վաղինակի Խաչատրյանի, երրորդ անձինք՝ Գրիգոր Անդրանիկի Գևորգյանի, Նարեկ Կարապետի Հովհաննիսյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին |
14․09․ 2023 |
11։30 |
7 |
դռնբաց |
|
3․ |
ՀԿԴ/0091/02/23 |
|
15․09․ 2023 |
16։00 |
7 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Լ․ Դրմեյան |
||||||
|
1. |
ՀԿԴ/0105/02/22 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գևորգ Սուրիկի Կոստանյանի, Լիլիթ Ռաֆայելի Կոստանյանի, Արման Մանուկի Գալստյանի, Արա Կարենի Կոստանյանի և Թերեզա Ալբերտի Գևորգյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
11․09․2023 |
15։00 |
8 |
դռնբաց |
|
2. |
ՀԿԴ/0068/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի և Կարինե Մուշեղի Գրիգորյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին |
13․09․2023 |
15։00 |
8 |
դռնբաց |
|
3. |
ՀԿԴ/0001/02/23 |
Ըստ հայցի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ընդդեմ Արմեն Ռաֆիկի Պետրոսյանի՝ բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու՝ դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին |
14/09/2023 |
15։00 |
8 |
դռնբաց |
|
4. |
ՀԿԴ/0046/02/23 |
Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Հայկազ Սերյոժայի Սարգսյանի՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում գումարի բռնագանձման պահանջի մասին |
15․09․2023 |
11։30 |
8 |
դռնբաց |
|
5.
|
ՀԿԴ/0012/02/23 |
Ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Մարինե Լիպարիտի Պետրոսյանի, երրորդ անձանց՝ Մարգո Պետրոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Մանուշակ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի, Հերմինե Ալիխանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարինե Պետրոսյանի բաժինն առանձնացելու և դրա վրա բռնագանձումը տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Մարինե Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջի մասին |
15/09/2023 |
15։00 |
8 |
դռնբաց |
|
6. |
ՀԿԴ/0114/02/22 |
Ըստ հայցի Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Դավիթ Գրիշայի Պետրոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Նուբար Սերգեյի Պողոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Դավիթ Պետրոսյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Դավիթ Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջների մասին |
15․09․2023 |
16։00 |
8 |
դռնբաց |
|
Հ/Հ |
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ |
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ |
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ԺԱՄԸ |
ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
||||||
|
1 |
ՀԿԴ/0095/01/22 |
Սարիկ Աթաջանյան Արտակ Հայրապետյան |
11.09.2023 |
11:00 |
4 |
|
|
2 |
ՀԿԴ/0168/01/22 |
Ծովինար Գրիգորյան Վարդան Սահակյան Ռիմա Ավանեսյան |
11.09.2023 |
15:00 |
1 |
|
|
3 |
ՀԿԴ/0031/11/23 |
Աննա Նազարյան |
11.09.2023 |
17:00 |
1 |
|
|
4 |
ՀԿԴ/0037/01/22 |
Կարո Ավանեսյան |
12.09.2023 |
11:00 |
4 |
|
|
5 |
ՀԿԴ/0031/01/22 |
Արմենակ Համբարձումյան |
12.09.2023 |
15:00 |
1 |
|
|
6 |
ՀԿԴ/0023/01/23 |
Էդիկ Ափոյան Գոռ Մարտիրոսյան Գևորգ Գաբոյան |
12.09.2023 |
16:30 |
1 |
|
|
7 |
ՀԿԴ/0067/01/22 |
Վարուժան Բարսեղյան |
13.09.2023 |
11:00 |
4 |
|
|
8 |
ՀԿԴ/0104/01/23 |
Նարեկ Չալիկյան |
13.09.2023 |
15:00 |
4 |
|
|
9 |
ՀԿԴ/0162/01/23 |
Էմիլ Վարդումյան Արթուր Սամվելյան |
13.09.2023 |
16:30 |
4 |
|
|
10 |
ՀԿԴ/0078/01/22 |
Արամ Խաչատրյան |
14.09.2023 |
11:00 |
4 |
|
|
11 |
ՀԿԴ/0193/01/23 |
Արտաշես Սահակյան |
14.09.2023 |
13:00 |
4 |
|
|
12 |
ՀԿԴ/0027/01/23 |
Հրաչյա Պապիկյան Սմբատ Պապիկյան Արման Պապիկյան Լիլիթ Պապիկյան Նարեկ Պապիկյան Ավետիք Անտոնյան Գրիգոր Կարապետյան |
14.09.2023 |
15:00 |
1 |
|
|
13 |
ՀԿԴ/0187/01/23 |
Մելանյա Հովակիմյան Կարեն Մարտիրոսյան Լևոն Ավետիսյան Բագրատ Մարտիրոսյան Օնիկ Դավթյան Արսեն Դավթյան |
15.09.2023 |
11:00 |
4 |
|
|
14 |
ՀԿԴ/0001/01/22 |
Ադամ Սարուխանյան Վաչագան Շիրոյան Անի Հակոբյան Տիգրան Ազոյան Արծրուն Մարկոսյան Արման Կարախանյան Սաշա Մուրադյան Վիրաբ Սերոբյան |
|
|
4 |
|
|
ԴԱՏԱՎՈՐ Տ.ԴԱՎԹՅԱՆ |
||||||
|
1 |
ՀԿԴ/0131/01/23 |
Արթուր Կիրակոսյան |
11.09.2023 |
12:00 |
6 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ/0041/01/23 |
Կարեն Բեկյան |
11.09.2023 |
15։00 |
6 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ/0033/01/22 |
Աշոտ Կյուրեղյան |
12.09.2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
4 |
ՀԿԴ/0082/01/23 |
Տիգրան Բարսեղյան Վահագն Սահակյան |
12.09.2023 |
13։00 |
6 |
դռնբաց |
|
5 |
ՀԿԴ/0087/01/23 |
Գևորդ Նաջարյան Հայկ Քոթանջյան |
12.09.2023 |
16։00 |
6 |
դռնբաց |
|
6 |
ՀԿԴ/0190/01/23 |
Սարգիս Թալաքյան |
14.09.2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
7 |
ՀԿԴ/0086/01/23 |
Վարդան Ղալումյան Կարինե Հովհաննիսյան Լիա Ճաղարյան Սամվել Մելքումյան Լյուդմիլա Բեկնազարյան |
14.09.2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
8 |
ՀԿԴ/0106/01/23 |
Արթուր Մանուկյան Արթուր Սահակյան Արմեն Մարանջյան Մուրադ Մխիթարյան Ռուբեն Սարգսյանի Վահան Օսեյան Արամ Ասատուրյան Դանիել Մկրտչյան |
14.09.2023 |
15։00 |
6 |
դռնբաց |
|
9 |
ՀԿԴ/0143/0122 |
Ռուստամ Թարվերդյան Յուրա Ղազարյան |
15.09.2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
10 |
ՀԿԴ/0121/01/22 |
Վիգեն Գրիգորյան |
15.09.2023 |
13։30 |
2 |
դռնբաց |
|
11
|
ՀԿԴ/0108/01/23 |
Ս. Նազարյան Կ. Մկրտչյան |
15.09.2023 |
15։00 |
2 |
դռնբաց |
|
12 |
ՀԿԴ/0121/01/22 |
Անդրանիկ Փիլոյան |
15.09.2023 |
16։30 |
6 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Վ.ԴՈԼՄԱԶՅԱՆ |
||||||
|
1․ |
ՀԿԴ/0009/01/23 |
Նաիրա Հարությունյան |
11․09․2023 |
11։00 |
6 |
դռնբաց |
|
2․ |
ՀԿԴ/0087/01/22 |
Աշոտ Գևորգյան |
11․09․2023 |
14։30 |
6 |
դռնբաց |
|
3․ |
ՀԿԴ/0022/11/23 |
Սուպյան Թարամով |
11․09․2023 |
17։00 |
6 |
դռնբաց |
|
4․ |
ՀԿԴ/0003/01/22 |
Դավիթ Տոնոյան Դավիթ Գալստյան Ավետիկ Մուրադյան Ստեփան Գալստյան Վլադիմիր Բաբայան Արտյոմ Համբարյան Արտակ Դավթյան |
12․09․2023 |
12։00 |
2 |
դռնփակ |
|
5․ |
ՀԿԴ/0128/01/23 |
Քոչար Խաչատրյան Գագիկ Գրիգորյան |
13․09․2023 |
10։00 |
6 |
դռնբաց |
|
6․ |
ՀԿԴ/0128/01/22 |
Մուրադ Հարությունյան Մարինե Հարությունյան Սիրաս Հարությունյան Վալոդյա Հարությունյան Ալիկ Մաթևոսյան Արմեն Բաբայան |
13․09․2023 |
12։00 |
6 |
դռնբաց |
|
7․ |
ՀԿԴ/0078/01/23 |
Վահան Ուռուսյան |
13․09․2023 |
16։00 |
6 |
դռնբաց |
|
|
ՀԿԴ/0102/01/23 |
Սյուզաննա Ոսկանյան Մանե Հակոբյան Մարինե Հակոբյան Արտուշ Ասատրյան Օֆելյա Ափինյան Մարտիրոս Մելքոնյան Հայկուհի Կարապետյան |
14․09․2023 |
10։00 |
2 |
դռնբաց |
|
8․ |
ՀԿԴ/0194/01/23 |
Արման Մկրտչյան և ևս 16 անձի վերաբերյալ |
14․09․2023 |
16։00 |
2 |
դռնբաց |
|
9․ |
ՀԿԴ/0158/01/23 |
Արմեն Ասլանյան |
15․09․2023 |
10։00 |
2 |
դռնբաց |
|
10. |
ՀԿԴ/0002/01/23 |
Արուսյակ Ալեքսանյան Էրիկ Ալեքսանյան Թամարա Պետրոսյան |
15․09․2023 |
12։00 |
2 |
դռնբաց |
|
11. |
ՀԿԴ/0049/01/23 |
Վարդգես Չրիկյան Լիա Չրիկյան |
15․09․2023 |
14։00 |
2 |
դռնբաց |
|
12. |
ՀԿԴ/0191/01/23 |
Կարեն Բաբախանյան Ֆուրման Սարգսյան Նվեր Խուդոյան Ասադ Խուդոյան |
15․09․2023 |
16։30 |
2 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ |
||||||
|
1. |
ՀԿԴ/0133/01/22 |
Կարեն Գրիգորյան Սարգիս Կասյան |
11․09․2023 |
10։00 |
5 |
դռնբաց |
|
2. |
ՀԿԴ/0099/01/22 |
Վիգեն Սարգսյան Համազասպ Արշակյան |
11․09․2023 |
14։30 |
5 |
դռնբաց |
|
3. |
ՀԿԴ/0058/11/23 |
«Բուրգեր Հաուս» ՍՊԸ-ի ներկայացուցչի բողոքի քննությունը |
11․09․2023 |
17։00 |
5 |
դռնբաց |
|
4. |
ՀԿԴ/0047/01/22 |
Արմեն Սմբատյան Գոռ Դավթյան |
12․09․2023 |
10։00 |
5 |
դռնբաց |
|
5. |
ՀԿԴ/0041/01/22 |
Մխիթար Զաքարյան Արմեն Սամվելյան Արտավազդ Արզումանյան |
12․09․2023 |
11։30 |
5 |
դռնբաց |
|
6. |
ՀԿԴ/0029/01/22 |
Արմեն Մնացականյան Անդրանիկ Գրիգորյան Գևորգ Գրիգորյան |
12․09․2023 |
14։30 |
5 |
դռնբաց |
|
7. |
ՀԿԴ/0091/01/23 |
Դավիթ Գրիգորյան |
12․09․2023 |
17։00 |
5 |
դռնբաց |
|
8. |
ՀԿԴ/0056/01/23 |
Արթուր Տոնոյան Արա Կոթողյան Արտակ Վարոսյան |
13․09․2023 |
10։00 |
5 |
դռնբաց |
|
9. |
ՀԿԴ/0067/01/23 |
Ալբերտ Ղարաքեշիշյան Գրիգոր Պապյան Նարեկ Այվազյան |
13․09․2023 |
14։00 |
5 |
դռնբաց |
|
10. |
ՀԿԴ/0214/11/23 |
Հայարփի Սարգսյանի բողոքը |
13․09․2023 |
16։30 |
5 |
դռնբաց |
|
11. |
ՀԿԴ/0030/01/23 |
Արսեն Հակոբյան Մելինե Սիմոնյան |
14․09․2023 |
10։00 |
5 |
դռնբաց |
|
12. |
ՀԿԴ/0011/01/22 |
Սամվել Հովհաննիսյան Արմեն Թոփչյան |
14․09․2023 |
12։00 |
5 |
դռնբաց |
|
13. |
ՀԿԴ/0117/01/22 |
Գեղամ Եդիգարյան Գարիկ Ղևոնդյան |
14․09․2023 |
16։00 |
5 |
դռնբաց |
|
14. |
ՀԿԴ/0070/01/22 |
Գրիշա Մուրադյան |
15․09․2023 |
11։00 |
5 |
դռնբաց |
|
15. |
ՀԿԴ/0084/01/23 |
Ալիկ Ղարիբյան Էդգար Մակարյան Մենուա Սողոմոնյան Կարեն Մկրտչյան |
15․09․2023 |
14։30 |
5 |
դռնբաց |
|
16. |
ՀԿԴ1/0007/01/23 |
Կամո Ղարագոզյան Գարիկ Պարանյան Արսեն Բուդաղյան Ռաֆիկ Սաքանյան |
15․09․2023 |
16։00 |
5 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄՈՍԻՆՅԱՆ |
||||||
|
1 |
ՀԿԴ1/0017/01/23 |
Թաթուլ Շուշանյան Արայիկ Ներսիսյան Արտակ Հովհաննիսյան |
11.09.2023 |
11։00 |
5 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ1/0008/01/23 |
Սարգիս Վահրադյան |
11.09.2023 |
14։00 |
3 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ1/0019/01/23 |
Վահե Ներսիսյան |
11.09.2023 |
16։00 |
3 |
դռնբաց |
|
4 |
ՀԿԴ/0067/11/23 |
Սերգեյ Շաքարյան |
11.09.2023 |
17։30 |
3 |
դռնբաց |
|
5 |
ՀԿԴ1/0015/01/23 |
Լիանա Գրիգորյան |
12.09.2023 |
12։00 |
3 |
դռնբաց |
|
6 |
ՀԿԴ/0108/11/23 |
Ռուզան Ադանալյան |
12.09.2023 |
15։00 |
3 |
դռնբաց |
|
7 |
ՀԿԴ1/0011/01/23 |
Ռուստամ Մաթիլյան |
13.09.2023 |
12։00 |
3 |
դռնբաց |
|
8 |
ՀԿԴ1/0027/01/23 |
Էմմա Առաքելյան |
13.09.2023 |
16։00 |
3 |
դռնբաց |
|
9 |
ՀԿԴ1/0017/01/22 |
Էդիկ Ստեփանյան |
14.09.2023 |
11։00 |
3 |
դռնբաց |
|
10 |
ՀԿԴ1/0024/01/22 |
Արմեն Պողոսյան |
14.09.2023 |
14։00 |
3 |
դռնբաց |
|
11 |
ՀԿԴ1/0019/01/22 |
Կարո Հովհաննիսյան Արմեն Սողբաթյան Արմեն Մարտիրոսյան |
14.09.2023 |
17։00 |
3 |
դռնբաց |
|
12 |
ՀԿԴ1/0008/01/22 |
Ամալյա Ադամյան Սվետլանա Ալեքսանյան Մելանյա Մկրտչյան Սալվի Մկրտչյան Կարինե Ավետիսյան Լիանա Փալանջյան Ռոզա Հակոբյան Հռիփսիկ Սահակյան Արամ Մամիկոնյան |
15.09.2023 |
11։00 |
Մարալիկ |
դռնբաց |
|
13 |
ՀԿԴ1/0021/01/23 |
Կորյուն Սումբուլյան |
15.09.2023 |
14։00 |
Մարալիկ |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Ս.ԴԱԴՈՅԱՆ |
||||||
|
1 |
ՀԿԴ/0139/01/23 |
Արա Սաֆարյանի Մնացական Սարգսյանի Արման Սարգսյանի Բախշի Սիմոնյանի Հրանտ Գրիգորյանի Ռոման Հարությունյանի |
11․09․2023
|
11:30 |
4 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ/0151/01/22 |
Բաբկեն Պառավյանի |
11․09․2023
|
15։00 |
4 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ/0044/01/22
|
Անդրանիկ Մակարյանի Արսեն Աբգարյանի Սարգիս Կուլակչյանի Էլլադա Հարությունյանի |
12․09․2023
|
15։00 |
4 |
դռնբաց |
|
4 |
ՀԿԴ/0018/01/23 |
Եգոր Ալեքսանյանի |
14․09․2023
|
11։00 |
1 |
դռնբաց |
|
5 |
ՀԿԴ/0020/01/22
|
Մամիկոն Ասլանյանի Սուրեն Աբովյանի Արևհատ Հովհաննիսյանի |
14․09․2023
|
15։00 |
4 |
դռնբաց |
|
6 |
ՀԿԴ/0047/01/22 |
Էլեն Խաչատրյան |
15․09․2023 |
11։00 |
1 |
դռնբաց |
|
7 |
ՀԿԴ/0126/01/23 |
Հակոբ Բերբերյան Էդգար Սիմոնյան |
15․09․2023
|
15։00 |
1 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Վ.ՍԱՐԳՍՅԱՆ |
||||||
|
1
|
ՀԿԴ/0036/01/22 |
Վլադիմիր Գասպարյան Լևոն Երանոսյան Վարդան Թունյան Գուրգեն Գրիգորյան |
11.09.2023թ. |
10։30 |
5 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ/0148/01/23 |
Կարեն Հովհաննիսյան Կարեն Մկրտչյան Արթուր Աբաղյան |
11.09.2023թ. |
15։30 |
5 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ/0119/01/23 |
Տիգրան Խաչատրյան |
11.09.2023թ. |
17։00 |
3 |
դռնբաց |
|
4 |
ՀԿԴ/0036/11/23 |
Մարինա Պողոսյան |
12․09.2023թ․ |
10։30 |
3 |
դռնբաց |
|
5 |
ՀԿԴ/0173/01/22 |
Գևորգ Ղազարյան |
12․09.2023թ․ |
15։00 |
3 |
դռնբաց |
|
6 |
ՀԿԴ/0043/01/23 |
Արշակ Հակոբյան |
13.09.2023թ․ |
11։00 |
5 |
դռնբաց |
|
7 |
ՀԿԴ/0070/01/23 |
Գայանե Ռաֆայելյան |
13.09.2023թ․ |
15։30 |
3 |
դռնբաց |
|
8 |
ՀԿԴ/0066/01/22 |
Իրինա Յոլյան Սուսաննա Մկրտչյան Արմինե Չոփչունց Մենուա Հովսեփյան |
14.09.2023թ |
11։00 |
5 |
դռնբաց |
|
9 |
ՀԿԴ/0106/01/22 |
Սամվել Դավթյան Մակիչ Լևոնյան |
14.09.2023թ |
14։30 |
3 |
դռնբաց |
|
10 |
ՀԿԴ/0178/01/22 |
Լուսիկ Մնացականյան Հրանտ Գևորգյան Քերոբ Քյարամյան Օվսաննա Կարապետյան Սուրեն Թովմասյան |
14.09.2023թ |
16։00 |
5 |
դռնբաց |
|
11 |
ՀԿԴ/0161/01/22 |
Բաղդասար Հակոբյան Էդգար Պիճոյան |
15.09.2023թ |
11։00 |
3 |
դռնբաց |
|
12 |
ՀԿԴ/0178/01/23 |
Արման Գրիգորյան Արտակ Պողոսյան |
15.09.2023թ |
14։30 |
3 |
դռնբաց |
|
13 |
ՀԿԴ/0149/01/23 |
Նարեկ Բարեղամյան |
15.09.2023թ |
16։30 |
3 |
դռնբաց |
|
ԴԱՏԱՎՈՐ Խ.ՂԱԶԱՐՅԱՆ |
||||||
|
1 |
ՀԿԴ3/0012/01/23 |
Լիլիա Վարդանյան |
11.09.2023 |
14:00 |
4 |
դռնբաց |
|
2 |
ՀԿԴ3/0007/01/23 |
Գայանե Հարությունյան Նելլի Արշակյա |
13.09.2023 |
14:30 |
4 |
դռնբաց |
|
3 |
ՀԿԴ3/0010/01/23 |
Տարոն Արթուրի Գրիգորյան |
15.09.2023 |
09:30 |
4 |
դռնբաց |
06.09.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը` տեղեկացվում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 10։00-ից սկսած, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 11։00-ից սկսած:
