background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

13.12.2023

Արդյունք #3. Դատական վեթինգը 80 տոկոսով կատարված է

Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո: 

 

«Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում: Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։ 

 

Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում:

 

Այս ամենը հնարավոր է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի արհեսատավարժ աշխատանքի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նախկին ու գործող անդամների մեծ ջանքերի շնորհիվ:

 

image

12.12.2023

Արդյունք #2. Թվայնացվել է քաղաքացիական դատարանը. մարդիկ կխնայեն իրենց ժամանակը, պետությունը` տարեկան առնվազն կես միլիարդ դրամ

Ստեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի փոխանցումը մեկ ատյանից մյուսը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս բարեփոխման արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելը էլեկտրոնային եղանակով։

Այս ամենը չի զրկելու մեր քաղաքացիներին ավանդական դատավարությունների եղանակով ստանալ արդարադատություն, քանի որ դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց նախընտրությամբ օգտվել թղթային կամ էլեկտրոնային համակարգերից։ 

Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն ու նրանց փաստաբանները, ինչպես նաև դատարանները կխնայեն իրենց ժամանակը, կազատվեն ավելորդ քաշքշուկից, կնվազեցնեն իրենց ծախսերը: Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ։

Ի դեպ՝ ոչ միայն մշակվել է այս համակարգի ծրագրային ապահովումը, այլև արդեն իսկ դատարաններում լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը, քաղաքացիական մասնագիտացման դատավորներն անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ: 

Առաջիկա օրերին սպասվող օրենսդրական հրատապ փոփոխությունների ընդունման դեպքում, արդեն 2024 թվականի հունվարից քաղաքացիական դատարանները կաշխատեն նոր համակարգով։

Երկար տարիներ քննարկված, սպասված և վերջապես իրագործված այս մեծագույն հաջողության համար երախտապարտ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, ինչպես նաև Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին։

image

11.12.2023

Ի՞նչ եք արել, որ... Արդյունք #1. Քաղաքացիական դատարանների 90 տոկոսով բեռնաթափում, գործերի քննության էական արագացում

Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։

Այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը: Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է):

Հետևաբար՝ քաղաքացիական գործերը առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։ Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում:

Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին:

image

11.12.2023

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ 11.12.2023թ.-15.12.2023թ.

 

 

Հ/Հ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ

ԺԱՄԸ

ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ

1․

ՀԿԴ/0122/01/23

Մանուել Մարգարյան

11․12․2023

11։00

1

դռնբաց

2․

ՀԿԴ/0162/01/22

Էմիլ Վարդումյան

Արթուր Սամվելյան

11․12․2023

15։00

4

դռնբաց

3․

ՀԿԴ/0269/01/23

Արտակ Գալստյան

11․12․2023

16։00

4

դռնբաց

4․

ՀԿԴ/0179/01/23

Սուսաննա Գասպարյան

12․12․2023

11։00

4

դռնփակ

5․

ՀԿԴ/0095/01/23

Գարիկ Մհերյան

Արմեն Նահապետյան

Արեգ Մաղաքյան

Դավիթ Մկրտչյան

Արմեն Ավագյան

Հասմիկ Ասատրյան

12․12․2023

16։00

4

դռնբաց

6․

ՀԿԴ/0276/01/23

Տիգրան Մկրտչյան

13․12․2023

11։00

1

դռնբաց

7․

ՀԿԴ/0072/01/23

Սեյրան Օհանյան

Մանուկ Վարդանյան

Նորայր Կարապետյան

Արմեն Գևորգյան

Հակոբ Մարտիրոսյան

Վահրամ Հովհաննիսյան

Աշոտ Մուսայան

Արտիկ Թովմասյան

Էդգար Արշակյան

Գրիգորի Խաչատուրով

Ստեփան Գալստյան

Ավետիկ Մուրադյան

Դավիթ Գալստյան

13․12․2023

15։00

4

դռնփակ

8․

ՀԿԴ/0058/01/23

Վիրաբ Դերմոյան

Արմեն Սարգսյան

14․12․2023

11։00

4

դռնբաց

9․

ՀԿԴ/0001/01/22

Ադամ Սարոխանյան

Տիգրան Ազոյան

Անի Հակոբյան

Վաչագան Շիրոյան

Արծրուն Մարկոսյան

Սաշա Մուրադյան

Արման Կարախանյան

Վիրաբ Սերոբյան

14․12․2023

15։00

4

դռնբաց

10․

ՀԿԴ/0031/01/22

Արմենակ Համբարձումյան

14․12․2023

11։00

1

դռնբաց

11․

ՀԿԴ/0027/01/23

Արման Պապիկյան

Սմբատ Պապիկյան

Հրաչյա Պապիկյան

Լիլիթ Պապիկյան

Նարեկ Պապիկյան

Գրիգոր Կարապետյան

Ավետիք Անտոնյան

14․12․2023

15։00

4

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Տ.ԴԱՎԹՅԱՆ

1.

ՀԿԴ/0137/01/22

Աշոտ Գարեգինի Կոստանյան

Արթուր Հրաչյայի Շահնազարյան

Եղիշե Մհերի Մուսինյան

Արգամ Աղվանի Մկրտչյան

Սամվել Մելսիկի Առաքելյան

Հովհաննես Կամոյի Ներսիսյան

Ահարոն Սլավիկի Սահակյան

11.12․2023

11։00

6

դռնբաց

2.

ՀԿԴ/0082/01/23

Տիգրան Տարիելի Բարսեղյան

Վահագն Արտաշեսի Սահակյան

11.12․2023

14։00

6

դռնբաց

3․

ՀԿԴ/0063/01/22

Գրիգոր Սաշայի Մանուկյան

Թերեզա Լևոնի Սարգսյան

11.12․2023

15։30

6

դռնբաց

4.

ՀԿԴ/0239/01/23

Աիդա Լյովայի Միլիտոսյան

Թերեզա Գուրգենի Գրիգորյան

Կարինե Վլադիմիրի Մարկոսյան

Աիդա Սերյոժայի Ղազարյան

11.12․2023

17։00

2

դռնբաց

5․

ՀԿԴ/0045/01/22

Արայիկ Անդրանիկի Փիլոյան

12.12․2023

11:00

6

դռնբաց

6․

ՀԿԴ/0170/01/23

Լարիսա Ավետիքի Պետրոսյանի

12.12․2023

13։30

6

դռնբաց

7․

ՀԿԴ/0109/01/22

Սոս Գարեգինի Սեդրակյան

Ալինա Նահապետի Ասատրյան

12.12․2023

16։30

6

դռնբաց

8.

ՀԿԴ/0108/01/23

Սամվել Վանիկի Նազարյան

Կարեն Լյովայի Մկրտումյան

14.12․2023

11։30

6

դռնբաց

9.

ՀԿԴ/0202/01/23

Կոնստանտինս Սոլոդուհա

14.12․2023

14։00

6

դռնբաց

10.

ՀԿԴ/0176/01/23

Աբդիշո Սարգսի Բաբախան

14.12․2023

16։00

6

դռնբաց

11.

ՀԿԴ/0270/01/23

Ռիմա Աշոտի Ֆարմանյան

14.12․2023

17։00

6

դռնբաց

12.

ՀԿԴ /0121/01/22

Անդրանիկ Փիլոյան

Աշոտ Հակոբյան

Հրաչյա Երեմյան

Վիգեն Մկրտչյան

Արթուր Օհանյան

Արա Յաղջյան

Վիգեն Գրիգորյան

Գոռ Համբարձումյան

Արտակ Բեյբության

Թաթուլ Գևորգյան

Տիգրան Գասպարյան

Միհրդատ Մաթևոսյան

Գագիկ Պողոսյան

15.12․2023

13։00

2

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄՈՍԻՆՅԱՆ

1.

ՀԿԴ1/0031/01/23

Վանո Եղիազարյան

11.12.2023

12։00

3

դռնբաց

2.

ՀԿԴ1/0024/01/22

Արմեն Պողոսյան

11.12.2023

13։00

3

դռնբաց

3.

ՀԿԴ1/0027/01/23

Էմմա Առաքելյան

11.12.2023

14։30

3

դռնբաց

4.

ՀԿԴ1/0014/01/22

Թադևոս Սարգսյան

11.12.2023

16։00

3

դռնբաց

5.

ՀԿԴ1/0007/01/22

Արթուր Հովհաննիսյան

12.12.2023

10։30

3

դռնբաց

6.

ՀԿԴ1/0005/01/22

Արտաշես Սահակյան

Ջուլետա Սարգսյան

Էդվարդ Գալստյան

Մարզպետունի Մինասյան

Սուրեն Ասատրյան

Վահան Ամիրխանյան

12.12.2023

12։00

3

դռնբաց

7.

ՀԿԴ1/0019/01/23

Վահե Ներսիսյան

12.12.2023

14։00

3

դռնբաց

8.

ՀԿԴ1/0037/01/22

Կարինե Լալազարյան

Ցողիկ Մարտիրոսյան

12.12.2023

15։30

3

դռնբաց

9.

ՀԿԴ/0241/01/22

Լևոն Գրիգորյան

13.12.2023

11։00

3

դռնբաց

10.

ՀԿԴ1/0026/01/23

Արտուշ Հովհաննիսյան

Սերգեյ Գրիգորյան

13.12.2023

14։00

3

դռնբաց

11.

ՀԿԴ1/0020/01/23

Աղունիկ Հազրյան

13.12.2023

16։00

3

դռնբաց

12.

ՀԿԴ1/0017/01/23

Թաթուլ Շուշանյան

Արայիկ Ներսիսյան

Արտակ Հովհաննիսյան

14.12.2023

10։00

3

դռնբաց

13.

ՀԿԴ1/0035/01/22

Հովհաննես Գևորգյան

Արթուր Հակոբյան

14.12.2023

12։00

3

դռնբաց

14.

ՀԿԴ1/0038/01/22

Նարեկ Պետոյան

Արտուշ Պողոսյան

Սարգիս Հաջաթյան

Սամվել Սեպոյան

Գուրգեն Սարգսյան

Գևորգ Խաչատրյան

Արմեն Տեփանոսյան

14.12.2023

13։00

3

դռնբաց

15.

ՀԿԴ1/0003/01/23

Միքայել Ստեփանյան

Արման Ղուկասյան

Ալեքսանդր Ուլիխանյան

14.12.2023

15։00

3

դռնբաց

16.

ՀԿԴ1/0036/01/22

Վասակ Ղազարյան

15.12.2023

10։00

3

դռնբաց

17.

ՀԿԴ1/0030/01/23

Զարզանդ Սահակյան

Ժորա Աղաբեգյան

15.12.2023

11։00

3

դռնբաց

18.

ՀԿԴ1/0024/01/23

Արսեն Ալավերդյան

Նարեկ Վարագյան

Սայաթ Սիմոնյան

15.12.2023

14։00

3

դռնբաց

19.

ՀԿԴ1/0006/01/22

Աշոտ Շահբազյան

15.12.2023

16։00

3

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Գ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1․

ՀԿԴ2/0032/01/23

Նազիկ Հովհաննիսյան

12․12․2023

14։00

2

դռնբաց

2․

ՀԿԴ2/0009/01/23

Հակոբ Մուշեղյան
Վարդան Մկրտչյան

12․12․2023

16։00

2

դռնբաց

3․

ՀԿԴ2/0016/01/23

Սասուն Մանուչարյան
Արման Սիրեկանյան
Իշխան Օհանյան
Արամայիս Գուլինյան
Դավիթ Եգանյան

15․12․2023

15։00

6

դռնբաց

4․

ՀԿԴ2/0008/01/22

Հրաչ Խանոյան

15․12․2023

16։00

6

դռնբաց

5․

ՀԿԴ2/0024/01/22

Հրաչիկ Ասատրյան
Սամվել Ավետիսյան

15․12․2023

17:30

6

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Ս.ԴԱԴՈՅԱՆ

1․

ՀԿԴ/0115/01/23

Արմեն Ուլիխանյանի

Աննա Դանիելյանի

13․12․2023

 

11։00

1

դռնբաց

2․

ՀԿԴ/0277/01/23

Երվանդ Հովհաննիսյանի

Մկրտիչ Դարբինյանի

Սամվել Ստեփանյանի

Վլադիմիր Ադամյանի

Տիգրան Գյուլումյանի

Ամալիյա Պողոսյանի

Թեհմինե Սարգսյանի

Սարգիս Հարեյանի

Ռուբեն Ալոյանի

Ալեքսանդր Դավթյանի

Արմեն Խաչատրյանի

Գնել Սմբատյանի

Լալա Ափրեյանի

Հայկ Սահակյանի

 

15․12․2023

 

13։30

4

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Խ.ՂԱԶԱՐՅԱՆ

1.

ՀԿԴ/0266/01/23

Կարեն Ասատրյան

11.12.2023

10:30

4

դռնբաց

2.

ՀԿԴ3/0008/01/23

Գրիգոր Հարությունյան

11.12.2023

12:00

4

դռնբաց

3.

ՀԿԴ3/0012/01/23

Լիլիա Վարդանյանի

11.12.2023

14:30

1

դռնբաց

4.

ՀԿԴ/0253/01/23

Ռոման Վերտիլեցկի

12.12.2023

10:30

2

դռնբաց

5.

ՀԿԴ3/0009/01/23

Արա Կարապետյան

12.12.2023

14:30

2

դռնբաց

6.

ՀԿԴ3/0003/01/23

 

Մանվել Փարամազյան

Արմեն Անդրեասյան

Նվեր Մկրտչյան

Վազգեն Ազարյան

Զոհրապ Առաքելյան

13.12.2023

12:00

2

դռնփակ

7.

ՀԿԴ/0249/01/23

 

Վիգեն Մելքոնյան

Հրաչյա Հարությունյան

Վահան Սարմազյան

Արայիկ Գեղամյան

13.12.2023

15:00

4

դռնբաց

8.

ՀԿԴ3/0014/01/23

Անահիտ Մարգարյան

13.12.2023

16:00

4

դռնբաց

9.

ՀԿԴ3/0011/01/23

Խաչիկ Վարդանյան

Արտուր Խաչատրյան

14.12.2023

11:00

2

դռնբաց

10.

ՀԿԴ3/0013/01/23

Մուրադ Սիմոնյան

14.12.2023

14:30

2

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Վ ՍՏԵՓԱՆՅԱՆ

1.

ՀԿԴ/0259/01/23

Միքայել Եսայան

11.12.2023

10։00

1

դռնբաց

2.

ՀԿԴ/0274/01/23

Համլետ Եղշատյան

11.12.2023

13։00

1

դռնբաց

 

 

Հ/Հ

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐԸ

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ

ԺԱՄԸ

ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՏԱՎՈՐ Կ Բադալյան

1․

ՀԿԴ/0034/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Մհեր Դավթի Սեդրակյանի, Շուշանիկ Միքայելի Աֆյանի, ******, Ելիզավետա Սարգսի Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

11․12․2023

15։00

8

դռնբաց

2․

ՀԿԴ/0166/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ընդդեմ Կոտայքի մարզի, Նաիրի համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Իրինա Վալտերի Բաբոյանի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

12․12․2023

10։00

8

դռնբաց

3․

ՀԿԴ/0171/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ընդդեմ Կոտայքի մարզի, Նաիրի համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Իրինա Վալտերի Բաբոյանի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

12․12․2023

10։10

8

դռնբաց

4․

ՀԿԴ/0174/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ընդդեմ Կոտայքի մարզի, Նաիրի համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Իրինա Վալտերի Բաբոյանի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

12․12․2023

10։20

8

դռնբաց

5․

ՀԿԴ/0177/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ընդդեմ Կոտայքի մարզի, Նաիրի համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Իրինա Վալտերի Բաբոյանի՝ հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

12․12․2023

10։30

8

դռնբաց

6․

ՀԿԴ/0220/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Նաիրա Տեր-Ստեփանյանի, Կարեն Վահանի Մամիկոնյանի, Հայկ Կարենի Մամիկոնյանի, Թագուհի Հայկի Մկրտչյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

12․12․2023

11։00

8

դռնբաց

7․

ՀԿԴ/0005/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Անի Լյովայի Սարգսյանի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

12․12․2023

14։00

8

դռնբաց

8․

ՀԿԴ/0020/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ Արամ Ռազմիկի Դանիելյանի, Զարիկ Գարուշի Գևորգյանի, Արաքս Արամի Դանիելյանի ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

12․12․2023

17։00

8

դռնբաց

9․

ՀԿԴ/0006/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գալուստ Լուկաշի Գրիգորյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

13․12․2023

10։00

8

դռնբաց

10․

ՀԿԴ/0011/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արամ Խաչիկի Հարությունյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

13․12․2023

14։00

8

դռնբաց

11․

ՀԿԴ/0203/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ րվանդ Վազգենի Զախարյանի, Զինա Արտավազդի Զախարյանի, Արտակ Երվանդի Զախարյանի, Լիլիթ Երվանդի Զախարյանի, Գայանե Երվանդի Զախարյանի, Վազգեն Սայադի Զախարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

14․12․2023

10։00

8

դռնբաց

12․

ՀԿԴ/0206/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ Կորյուն Արարատի Հակոբյանի, Աստղիկ Լեվիկի Ռեհանյանի, Արարատ Կորյունի Հակոբյանի, Վարոս Կորյունի Հակոբյանի, Արմինե Արայի Աղաջանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

14․12․2023

14։00

8

դռնբաց

13․

ՀԿԴ/0062/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Հովիկ Արգամի Աբրահամյանի և մյոսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

15․12․2023

10։30

8

դռնբաց

14․

ՀԿԴ/0215/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումն ընդդեմ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Լաուրա Անդրուշայի Եփրեմյանի, Արտյոմ Գագիկի Խաչատրյանի, Անժելա Գագիկի Խաչատրյանի, Սամվել Անդրուշայի Եփրեմյանի, Գուրգեն Թաթոսի Խաչատրյանի, Ռուբիկ Վոլոդյայի Գասպարյանի, «ԱԳՌ ՌԵԱԼ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության, «ԷՐՄԻՈԼԱ ՍԵՐՎԻՍԻՍ Ս․Ը․» ընկերության, Արտաշես Վալերի Մովսեսյանի, Վարդան Ալեքսանդրի Մանուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

15․12․2023

14։00

8

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Ն Ավագյան

1.

ՀԿԴ/0019/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Գագիկ Բեգլարի Բեգլարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

11.12.2023

14։00

7

դռնբաց

2.

ՀԿԴ/0010/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

11.12.2023

16։00

7

դռնբաց

3.

ՀԿԴ/0039/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վահե Համլետի Նիկոյանի, Արմինե Խորենի Գրիգորյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

12.12.2023

12։00

7

դռնբաց

4.

ՀԿԴ/0192/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանի, Արմեն Ալիկի Միրզաբեկյանի, Մայա Վյաչեսլավի Հարությունյանի, Ռազմիկ Ալիկի Միրզաբեկյանի, Գայանե Ալիկի Միրզաբեկյանի, Արսեն Անդրանիկի Բոստանջյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

12.12.2023

14։00

7

դռնբաց

5.

ՀԿԴ/0025/02/22

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք՝ «Աբովյան սիթի» ՍՊԸ-ի և «Բելգլաս» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

13.12.2023

15։00

7

դռնբաց

6.

ՀԿԴ/0139/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ Լոռու մարզի դատախազության՝ ընդդեմ Արտաշ Արմենակի Գևորգյանի և Վաչե Արթուրի Խաչատրյանի՝ պետությանը պատճառված 3.273.000 ՀՀ դրամ վնասը համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին

14.12.2023

10։30

7

դռնբաց

7.

ՀԿԴ/0204/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Արթուր Սամսոնի Տոնոյանի, Նաիրա Բորիսի Նադոյանի, Գոռ Արթուրի Տոնոյանի, Սամսոն Արթուրի Տոնոյանի, Մարիամ Իշխանի Իշխանյանի, Ասյա Ասատուրի Սահակյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

15.12.2023

10։00

7

դռնբաց

8.

ՀԿԴ/0201/02/23

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումն՝ ընդդեմ Լյովա Մնացականի Բաղդասարյանի և Ուլյանա Աբրահամի Կեռասովայի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ

15.12.2023

11։00

7

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Ռ Ավագյան

1.

ՀԿԴ/0149/02/23

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Սմբատ Սարգսի Դաղբաշյանի և Լիլիթ Հեկտորի Սիմոնյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

11․12․2023

10։30

7

դռնբաց

2.

ՀԿԴ/0109/02/23

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արման Մելսի Ղուկասյանի և Տաթևիկ Վոլոդյայի Մարուխյանի, երրորդ անձինք՝ Լեռնիկ Մուրադյան, Գևորգ Հարոյան և Էվոկաբանկ ՓԲԸ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

11․12․2023

11։30

7

դռնբաց

.3

ՀԿԴ/0097/02/23

 

 

 

Ըստ հայցի ՀՀ Երևան քաղաքի դատախազության ընդդեմ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, «Արարատբանկ» ԲԲԸ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 26-ի՝ «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ 03․12․2012թ․ կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես գործարքի անվավերության հետևանք «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։

 

12․12․2023

10։30

7

դռնբաց

4.

ՀԿԴ/0112/02/23

Ըստ հայցի ՀՀ գխավոր դատախազության ընդդեմ Արմեն Հայկազի Մարտիրոսյանի՝ պետությանը պատճառված վնասի 36.323.750 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին

13․12․2023

11։30

7

դռնբաց

5.

ՀԿԴ/0100/02/23

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Անուշավան Կառլենի Այվազյանի և Մերի Վազգենի Բադալյանի, երրորդ անձինք՝ <<Ամերիաբանկ>> ՓԲ ընկերությոն և <<ԼԵՈՆԱՐԴՈ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ>> ՍՊ ընկերություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

14․12․2023

11։00

7

դռնբաց

6.

ՀԿԴ/0120/02/23

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարինե Աշոտի Մանասյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

14․12․2023

15։00

7

դռնբաց

7.

ՀԿԴ/0181/02/23

Միջնորդության քննարկում

14․12․2023

16։30

7

դռնբաց

8.

ՀԿԴ/0181/02/23

Միջնորդության քննարկում

14․12․2023

17։00

7

դռնբաց

ԴԱՏԱՎՈՐ Լ Դրմեյան

1.

ՀԿԴ/0079/02/22

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Մանե Մարտունի Մաթևոսյանի, Նարե Հայկի Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

 

11․12․2023

16։40

8

դռնբաց

2.

ՀԿԴ/0080/02/22

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Շամրիկ Մարգարի Գաբրիելյանի, երրորդ անձինք՝ Հուշանգ Խաշեմի Սաֆարխանլուի, ՀՀ կադաստրի կոմիտեի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին

13․12․2023

16։40

8

դռնբաց

3.

ՀԿԴ/0207/02/23

Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Գուրգեն Գագիկի Խաչատրյանի, Քրիստինա Սամվելի Հունանյանի, Անժելա Գագիկի Խաչատրյանի, «ՆԱԿՐԻՆԱՄԱՆԳ» («Nakrinamang») ընկերության, «ԴԱԲԼՅՈՒ ԱՐ ԷՅՉ ԻՆՔ» («WRH INC») ընկերության, «ԱՅՅՈՒ ԹԵԼԵՔՈՄՅՈՒՆԻՔԵՅԹ ԼԻՄԻԹԵԴ» («IU Telecomunicate Limited») ընկերության, Արամ Սիրեկանի Անտոնյանի, Գուրգեն Գագիկի Մուրադյանի, «ՄԱՍՏԵՊՈ ՓՐՈՓԵՐԹԻՍ ԼԻՄԻԹԵԴ» («Mastepo Properties Limited») ընկերության, Ռուբիկ Վոլոդյայի Գասպարյանի, Հարություն Գագիկի Գևորգյանի, Էդիկ Հրաչիկի Սահակյանի, Լաուրա Անդրուշայի Եփրեմյանի և Սամվել Անդրուշայի Եփրեմյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին

14․12․2023

17։00

8

դռնբաց

               

 

image

07.12.2023

Հանդիպում Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Նաիրա Հովսեփյանը, Քրիստինե Մկոյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն ընդունել են աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին՝ Հարավարևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին և հայաստանյան ծրագրերի համակարգող Նարինե Թումասյանին:

 

Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները զրուցակիցներին ներկայացրել են դատական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած բարեփոխումները, հատկապես, կարևորելով դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որն էականորեն նպաստելու է երկրում արդարադատության որակի բարձրացմանը:

 

ԲԴԽ անդամները նշել են, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և օգնելու է դատավորին արդարացիորեն գնահատել ըստ իր կատարած աշխատանքի:

 

Հյուրերին է ներկայացվել  նաև վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանում ձևավորված նոր գործիքակազմերը՝ Հակակոռուպցիոն եռաստիճան մասնագիտացված դատարանի հիմնումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը նոր դատավորների նշանակման հարցում, որն ինքնին զտիչ դեր ունի և կանխարգելում է բարեվարքության չափանիշներին չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։

 

Անդրադարձ է կատարվել  նաև դատարաններ-հանրություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծվելիք հանրային կապերի պատասխանատուների ցանցին, հյուրերը ողջունել են նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերել  գաղափարի կյանքի կոչման գործում։

 

Ի թիվս այլնի քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:

 

Հյուրերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից զրույցի համար և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակական դարձնելու հանդիպումները: