Նորություններ
RSS
08.02.2024
Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ անդամԽորհրդարանն այսօր Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին։
ԲԴԽ անդամների 10 հաստիքներն էլ համալրվեցին։
Շնորհավորում ենք պարոն Թումանյանին և մաղթում արդյունավետ աշխատանք։
05.02.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու հնարավորության մասինՀիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 23.10.2023թ. ԲԴԽ-88-Ո-265 որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը՝
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.
1. ՀՀ դատարաններում գործարկվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու ծրագրային բաղադրիչը.
2. Բարձրագույն դատական խորհրդի 23.10.2023թ. ԲԴԽ-88-Ո-265 որոշումը՝ գործերի բարդության աստիճանը գործի իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու մասով ուժի մեջ կմտնի սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ 2024 թվականի փետրվարի 15-ից:
3. «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի փաստական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու ծրագրային բաղադրիչի ծրագրային լուծումների մշակման աշխատանքներով պայմանավորված՝ ՀՀ դատարաններում այն գործարկելու վերաբերյալ կհայտարարվի լրացուցիչ:
05.02.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով հավակնորդների ստացած միավորների վերաբերյալՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվում է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորները.
|
N |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քրեական իրավունք |
Քրեական դատավարություն |
Ընդհանուր |
|
1. |
Պետրոսյան Լևոն Էդուարդի |
40 |
37 |
77 |
|
2. |
Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի |
36 |
34 |
70 |
|
3. |
Սանթրոսյան Լիանա Տիգրանի |
36 |
32 |
68 |
|
4. |
Մարգարյան Գոռ Կամոյի |
31 |
34 |
65 |
|
5. |
Հարությունյան Դավիթ Գագիկի |
19 |
22 |
41 |
Միաժամանակ տեղեկացվում է, որ քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում՝ 2024 թվականի փետրվարի 12-ը ներառյալ:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
05.02.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորների վերաբերյալՂեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվում է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորները.
|
N |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քաղաքացիական իրավունք |
Քաղաքացիական դատավարություն |
Ընդհանուր |
|
1. |
Մելքոնյան Անի Ավետիսի |
41 |
23 |
64 |
|
2. |
Մոսոյան Լիանա Ժորայի |
26 |
11 |
37 |
Միաժամանակ տեղեկացվում է, որ քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում՝ 2024 թվականի փետրվարի 12-ը ներառյալ:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
05.02.2024
Բարձրագույն դատական խորհուրդը 4 դատավորի նկատողություն հայտարարեցԲարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին հայտարարել նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը դեմ է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության բավարարմանը և ունի հատուկ կարծիք։