background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

17.02.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է Դատական դեպարտամենտի ղեկավարի 16.02.2022 թվականի թիվ 15 հրամանով ստեղծված հանձնաժողովի 17.02.2022թ. թիվ 1 որոշմամբ:

Դատական դեպարտամենտում առկա ոչ պիտանի փաստաթղթերն օտարելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի  վարչական շենքում գտնվող (Թբիլիսյան խճ. 3/9 հասցե) պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու համար անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն իրավաբանական անձինք, ովքեր հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում պարունակող անձնական տվյալների պաշտպանությունը, վերը նշված գործառույթն իրականացնելու համար ունեն նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց, փաստաթղթերի վերամշակման եղանակով ոչնչացման համար առանձնացված տարածք և անհրաժեշտ այլ միջոցներ):

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, նշված աշխատանքներն իրականացնելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ Դատական դեպարտամենտ (հասցեն՝ Կորյունի 15/1), մինչև 21022022թ՝ ժամը 16:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 22022022թ՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

 

image

15.02.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

17022022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

21022022թ

15։00

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

image

14.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում ստացվել է Հայաստանի Հանրապետության 93 դատավորների միջնորդությունը՝ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ։

Ներկայացված միջնորդությամբ առաջարկվել է արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը՝

1) դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,

2) դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը։ 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ընդհանուր ժողովը.

«1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ»:

Հարկ է միաժամանակ նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրության 9-րդ կետի համաձայն՝

«Միության նպատակներն են՝

1) օժանդակել դատավորների իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգության ապահովմանը.

2) աջակցել դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության բարձրացմանը, անկախ դատական իշխանության զարգացմանը.

3) նպաստել դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակի բարձրացմանը, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, իրավունքի գերակայության երաշխավորմանը.

(...)»։

            Վերոգրյալի համատեքստում պետք է արձանագրել, որ միջնորդությամբ բարձրացված հարցերն ուղղակիորեն բխում են «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակներից, սակայն հաշվի առնելով Ձեր միջնորդությունը՝ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու և օրակարգում նշված հարցերն ընդգրկելու վերաբերյալ, դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 20-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը՝ ժողովի նիստի օրակարգի, անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին ժողովի անդամներին նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ ծանուցելու մասին, ինչպես նաև նույն կարգի 17-րդ հոդվածի պահանջը՝ նախաձեռնողի կողմից առաջարկվող հարցը (հարցերը) օրակարգում ընդգրկելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված առաջարկությունից (միջնորդությունից) բացի, նաև զեկուցողի անունն ու ազգանունը, ժողովում ներկայացվող հարցի վերաբերյալ որոշման նախագիծն ու առկայության դեպքում այլ փաստաթղթեր ներկայացնելու մասին, անհրաժեշտ է սեղմ ժամկետում տրամադրել վերը նշված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ 

 

 

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

ԼԻԼԻԹ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

 

image

14.02.2022

ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու գործով նիստը

2022 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել  ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածով, ԲԴԽ 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորների հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ թիվ 16-Ն-6 որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների  խախտումներ:

Դատավորը ներկայացված միջնորդության հետ համամիտ չէ:

Այսօրվա նիստը հետաձգվեց. այն կշարունակվի փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին