Նորություններ
RSS
14.03.2022
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց2022 թվականի մարտի 14-ին ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մարտի 24-ին՝ ժամը 15.00-ին:
Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորների կողմից թույլ է տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի խախտում:
14.03.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ մարտի 16-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
14.03.2022
ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը2022 թվականի մարտի 14-ին Բարձրագույն դատական խորհուրրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
14.03.2022
Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին2022 թվականի մարտի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց դատավորի լիազորությունները դադարեցնել՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
14.03.2022
ՏԵՂԵԿԱՑՈՒՄԲարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ, այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի օր առաջ վերագործարկման հնարավորությունը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը հավաստիացրել է, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու հետ կապված գրավոր դիմել է փորձագիտական կետրոնին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի: