background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

09.09.2021

image

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 30.08.2021թ. Առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին թիվ ԲԴԽ-65-Ո-162 որոշումը, որով որոշվել է հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար՝ քրեական մասնագիտացման բաժինը՝ 34 (երեսունչորս), իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժինը 10 (տասը) թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին, հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք /հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17, 3-րդ հարկ, 30 սենյակ, հեռ. 010 511 819/՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ:

       Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված  փաստաթղթերը:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեն նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք  աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

 

Հիշեցում՝

 

      «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

 

Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

 

 

 

Կիսվել

ֆայլեր