background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-105-Ո-242 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՊՈԼԵՈՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.11.2024

Քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի պաշտոնակատար Նապոլեոն Օհանյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

      1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին բաշխվելիք գործերի համար 2024 թվականի նոյեմբերի 8-ից սահմանել 75% տոկոսաչափ՝ մինչև Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրվելը։

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                          Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                        

                 

 

 

           2024թ. նոյեմբերի 7

                  ք. Երևան

Ֆայլ