background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-74-Ո-224 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ԱԼԲԵՐՏԻ ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի կողմից 2023 թվականի հուլիսի 21-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

          1. 2023 թվականի օգոստոսի 1-ից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի լիազորությունները համարել դադարած:

     

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

         

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

           2023թ. օգոստոսի 1

                   ք. Երևան

 

                 

                 

 

Ֆայլ