Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի կիրառման առանձնահատկությունները, աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցման ընթացակարգի առանձնահատկությունները և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համատեքստում աշխատանքում վերականգնվելու անհնարինության հիմնախնդիրը

17.04.2018

Թիվ ԿԴ/1490/02/16 քաղաքացիական գործով 2018 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ներկայացրել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքի կիրառման առանձնահատկությունները՝ մասնավորապես փաստելով, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կարգավորում են միևնույն` համայնքի աշխատակազմի հաստիքների կրճատմամբ ուղեկցվող վերակազմակերպման, անվանափոխության և կառուցվածքային փոփոխության գործընթացի տարբեր փուլերը՝ միաժամանակ անդրադառնալով այն հարցին, թե համայնքային ծառայության հաստիքների կրճատման պարագայում ինչպես է իրացվում համայնքային ծառայողի՝ աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը:

Նշված որոշմամբ անդրադառնալով աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցման ընթացակարգին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ աշխատանքից ազատելու ծանուցումը տրամադրվում է աշխատանքային հարաբերությունների առկայության պայմաններում:

Միաժամանակ սույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` աշխատանքում վերականգնվելու անհնարինության հիմք կարող է հանդիսանալ նաև վեճի լուծման պահին «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած լինելը:


 Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1490/02/16