Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում լրացում կատարելու վերաբերյալ հայտարարություն

04.11.2013

 ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի
ԹԻՎ 02Լ ՀՐԱՄԱՆԻ

 


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում
լրացում կատարելու վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ, 137-րդ և 138-րդ հոդվածների համաձայն` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժիններում լրացում կատարելու մասին:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, վերոնշյալ հոդվածներով նախատեսված անձինք կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժիններում ընդգրկվելու ցանկությամբ:


Դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով (Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք):


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ