Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ՝ 3 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

04.11.2008

Այսօր Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Ստեփանի Ղարիբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգությունները») և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով։ 


Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հարություն Ղարիբյանը մեղադրվում էր այն բանում, որ նա անմիջականորեն մասնակցել էր Երևան քաղաքում մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կատարմանը, որի ընթացքում զանգվածային անկարգությունների այլ մասնակիցների հետ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ բռնություն էր գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, այն է՝ ոտքերով հարվածել էր նշված վայրում հասարակական կարգի պահպանության գծով ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև քարեր էր նետել զանգվածային անկարգությունների մասնակիցների հարձակումից փախուստ կատարող ոստիկանության նույն բաժնի աշխատակիցների ուղղությամբ։