Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

31.10.2008

Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Մուշեղ Սամվելի Շուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով («Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը») նախատեսված հանցանք կատարելու մեջ։ 


Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, որպես ամբաստանյալի շահերի պաշտպան մասնակցելով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրվող Վարդգեզ Գասպարիի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը, նիստի ընթացքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է դատավորի կարգադրությանը չենթարկվելով և առանց նախագահողի թույլտվության նիստերի դահլիճը լքելով։