Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

16.09.2008

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավար (դատական ծառա¬յության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ` կոդ՝ ԴԴ-4.2-358.2):

Գրասենյակի գործավարը՝

գրասենյակի պետի կամ գրասենյակի ավագ մասնագետի կողմից աշխատանքների բաշխմանը համապատասխան ապահովում է գործավարության իրականացումը կապված գրասենյակում գործավարության և փաստաթղթաշրջանառության հետ, իրականացնում է դատարանի աշխատակազմի կողմից վարվող անհրաժեշտ տեղեկությունների գրանցումները, վիճակագրական հաշվառումները, և պատասխանատվություն է կրում այդ տեղեկությունների ճշտության և ամբողջականության համար, իրականացնում է Գրասենյակի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի ընթացիկ պահպանության և արխիվացման աշխատանքները, նախապատրաստում է իր կողմից վարվող անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն,իրավական այլ ակտերով և հանրային սպասարկման առնձնահատկություններից ելնելով՝ իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
• միջնակարգ կրթություն,
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
• համակարգչով աշխատելու ունակություն
• գրական հայերենի պատշաճ իմացություն

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է։ Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ)
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի
* անձնագրի պատճենը
* սոցիալական քարտի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 09.09.2008թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։ 

Նշված նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 16.09.2008թ-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-779, 511-780)։