Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են բաց մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

06.11.2007

1.Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ (դատական ծառա¬յության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում ԴԴ-2.2-79)։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահը կազմում է աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները, ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին հաստատման, միջոցներ է ձեռնարկում աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ, հաշվառում և դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ, իրականացնում է առանձնացված ստորոբաժանումներին (աշխատակազմերին) վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող ՀՀ օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
• դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
• գրական հայերենի պատշաճ իմացություն,
• տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։

2. ՀՀ դատական դեպարտամենտի տնտեսական շահագործման վարչության գնումների հարցերով մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ կոդ՝ ԴԴ -3.2-149.2)
Տնտեսական շահագործման վարչության գնումների հարցերով մասնագետը իրականացնում է` դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումը, գնման հայտի փաթեթների կազմումը, ինչպես նաև մասնակցում է գնումների գործընթացին, հսկողություն դեպարտամենտի գույքի տնօրինման, նպատակային օգտագործման նկատմամբ, վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին դիմողները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին.
*տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9։30-ից մինչև 13։00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 01.11.2007 թ. ներառյալ։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։ 

1-ին կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 06.11.2007թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։
2-րդ կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 06.11.2007թ.` ժամը 15։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։