Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

08.11.2007

1.Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ (դատական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ) (ԴԴ-1.2-3.1)
Դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետը դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, դեպարտամենտի ղեկավարի հանձանարարությամբ պետական մարմիններից ստանում և նրանց է տրամադրում անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր, քննում է համապատասխան ստորաբաժանման պետի գործողությունների վերաբերյալ բերված բողոքները, իրականացնում է դատական կարգադրիչների ծառայությունների ընդհանուր ղեկավարումը, կազմակերպում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և դեպարտամենտի ղեկավարի՝ դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը, ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների ծառայությունների ստորաբաժանումների պետերին, դեպարտամենտի ղեկավարին առաջարկություն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների և հաստիքների կառուցվածքի վերաբերյալ, դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովման մասին առաջարկություններ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրա¬ժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն.
• տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։

2. Դատական կարգադրիչների ծառայության ավագ մասնագետ (դատական ծառա¬յության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ) (ԴԴ-2.2-72.1)

Ծառայության ավագ մասնագետը դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, իրականացնում է Ծառայության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, ծառայության պետի հանձնարարությամբ պետական մարմիններին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն.
• տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված փակ մրցույթին կարող են մասնակցել դատական ծառայողները և դատական ծառայողների կադրերի ռեզերվում ընգրկված անձինք։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 02.10.2007թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։ 

1-ին կետում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 08.11.2007թ-ին ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։
2-րդ կետում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 08.11.2007թ-ին ժամը 15։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։