Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

01.11.2007

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ (դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ), (ԴԴ-3.1-142.3)։
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետը վարչության պետի ղեկավարությամբ փորձաքննություն է ենթարկում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման նախագծերը, տալիս է եզրակացություններ, տեղեկանքներ, կազմում է որոշման նախագծեր, վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն իրավաբանական կրթություն.
* դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին դիմողները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին.
*տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9։30-ից մինչև 13։00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 26.10.2007 թ. ներառյալ։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։ 

Նշված թափուր պաշտոները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 01.11.2007թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։