Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

17.10.2007

ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչության միջազգային համագործակցության հարցերով ավագ մասնագետ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ) (ԴԴ-2.2-71)
Վարչության ավագ մասնագետը իրականացնում է ծառայության իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հանձնարարությունների, հիմնախնդիրների, գործառույթների և ծրագրերի կատարումը, Վարչության պետի հանձնարարությամբ կամ Վարչության աշխատանքային ծրագրին համապատասխան՝ իրականացնում է գործառույթներ, աշխատանքներ և հանդես է գալիս համապատասխան զեկույցներով, հաշվետվություններով և ամփոփումներով, կատարում է անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության վերլուծությունների նախապատրաստում, միջազգային կապերի հարցերի շուրջ իրականացնում է ՀՀ գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների կազմակերպությունների, պատվիրակությունների, ինչպես նաև ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացման համար անհրաժեշտ գործառույթներ և առաջարկներ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնո¬րոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն.
• տիրապետում է առնվազն երկու օտար լեզվի։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված փակ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի՝ դատական ծառայողները և դատական ծառայողների կադրերի ռեզերվում ընգրկված անձինք։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12.10.2007թ.։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։ 

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 17.10.2007թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53):