Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են բաց և կրկնակի մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

15.10.2007

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի գրասենյակի գործավարի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ (դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ) (ԴԴ-4.2-237)։

Գրասենյակի գործավարը իրականացնում է Գրասենյակի խնդիրների իրականացման նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, Գրասենյակի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, իրականացնում է Գրասենյակի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, իրականացնում է համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ, մասնակցում է Գրասենյակի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, Գրասենյակի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է ելքային և մուտքային գրությունների համակարգչային աշխատանքներ ։

2. ՀՀ տնտեսական դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավարի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ (դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ) (ԴԴ-4.2-235.1) ։
Գրասենյակի գործավարը իրականացնում է Գրասենյակի խնդիրների իրականացման նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, Գրասենյակի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, իրականացնում է Գրասենյակի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, իրականացնում է համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ, մասնակցում է Գրասենյակի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, Գրասենյակի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է ելքային և մուտքային գրությունների համակարգչային աշխատանքներ ։

Նշված երկու թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
* միջնակարգ կրթություն.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն.

3.Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի մասնագետի թափուր պաշտոնի համար կրկնակի մրցույթ (դատական ծառա¬յության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախումբ կոդ՝ ԴԴ -3.2-153)
Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի մասնագետը վարում է դատական վիճակագրությունը և կազմում ՀՀ դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն, ինչպես նաև Բաժնի առջև դրված այլ խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացումը, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեսություններ, իրականացնում է Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
• բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն։

4. Դատական դեպարտամենտի կազմակերպական վարչության մասնագետ (դատական ծառա¬յության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ կոդ՝ ԴԴ -3.1-144.2)
Դատական դեպարտամենտի կազմակերպական վարչության մասնագետը Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, համակարգում է ՀՀ օրենսդրությունը և պատրաստում դրանց հսկիչ տարբերակները, իրականացնում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, իրականացնում է ՀՀ դա¬տարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ. պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքներով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
• բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• գրական հայերենի պատշաճ իմացություն։

5. ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության, արարողակարգի և տեղեկատվության վարչության պետ (դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում, կոդ` ԴԴ-2.1-31)։

Վարչության պետը Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Վարչության աշխատակիցների կողմից սահմանված ժամկետներում ծրագրային աշխատանքների, հանձնարարությունների կատարման ընթացքի վերահսկումը, միջազգային կապերի և արարողակարգային հարցերի շուրջ ՀՀ գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների կազմակերպությունների, պատվիրակությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների միջև համագործակցության ապահովում, հյուրերի այցերի և ընդունելության կազմակերպում, ապահովում է Դեպարտամենտի կանոնադրությամբ սահմանված առաջադրանքների, հիմնախնդիրների և պարտականությունների կատարման համար նախատեսված գործառույթները, ըստ անհրաժեշտության Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբեր կազմավորելու համար, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան և մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
գրական հայերենի պատշաճ իմացություն,
տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։


Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին դիմողները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին.
* տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9։30-ից մինչև 13։00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 10.10.2007 թ. ներառյալ։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։ 

1-2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանա 15.10.2007թ.` ժամը 15։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։
3-րդ կետում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 16.10.2007թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։
4-րդ կետում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 16.10.2007թ.` ժամը 12։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։
5-րդ կետում նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 17.10.2007թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։